Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունը մտադիր է ձեռք բերել ճանաչված իտալացի դիզայների նորաձևության տունը 500 մլն եվրոյով: «Տաշիրն» արդեն թողարկել է մի նախագիծ` Casa Italia, որը զբաղվում է Մոսկվայում նորաձևության իտալական խանութներ բացելով: Ինքը` Ռոբերտո Կավալին, իր բիզնեսը գնահատել էր առնվազն 1 մլրդ եվրո: Մասնագետներն էլ կարծում են, որ գործարքը կկազմի 500 մլն եվրո: Ռոբերտո Կավալին արդեն մի փորձ արել է իր բիզնեսը մաս-մաս վաճառելու դեռևս 2009-ին, սակայն այն ժամանակը գործարքը չստացվեց: Իտալացի մեծահարուստը մտադիր է նաև այլ առաջարկներ ու ներդրումների տարբերակներ դիտարկել: «Մենք առայժմ ոչ մի մեկնաբանություն այդ առիթով չենք անում»,- ասել է «Տաշիրի» մարքեթինգի գծով տնօրեն Օլգա Իգնատովան: Cavalli բրենդը ստեղծվել է 1960-ին: Cavalli ապրանքանիշի հագուստն ու աքսեսուարները գերադասում են ողջ աշխարհի շոու բիզնեսի աստղերը:
|