Ասենք ես պարտքով վերցրել եմ
ընկերոջիցս 1000 դրամ, բայց
խանութում կորցրել եմ այն, հետո
խանութում հանդիպել եմ ծանոթ աղջկա
ու նրանից պարտքով վերցրել 500 դրամ:
Գնել եմ երկու կենֆետ, որոնցից
յուրաքանչյուրն արժե 100 դրամ: Ինձ
մոտ մնաց 300 դրամ: Ես այն տվեցի
ընկերոջս ու նրան պարտք մնացի 700
դրամ և 500 դրամ իմ ծանոթ աղջկան:
Բացի այդ ունեմ նաև երկու կոնֆետ,
որոնց ընդհանուր արժեքը 200 դրամ է
կազմում: Այսինքն ես հիմա ընդհանուր
պարտք եմ 1400 դրամ(700 ընկերոջս, 500
ծանոթ աղջկան և ծախսել եմ 200 դրամ):
Բայց ես պարտքով վերցրել էի 1000
ընկերոջիցս և 500 ծանոթ աղջկանից: Իսկ
ուր է 100 դրամը :