Ամբողջ աշխարհը շարունակում է աջակցել Էրիկ Աբիդալին: Այս անգամ հերթը Ֆրանսիայի հավաքականում Աբիի խաղընկեր Բաֆետիմբի Գոմիսինն էր:
Ֆրանսիացի հարձակվողը ֆանտաստիկ հարվածով հաղթանակ պարգևեց Լիոնին Սենտ Էտիենի դեմ խաղում: Գոլը խփելուց հետո, Գոմիսը մոտեցավ պահեստայինների նստարանին, որտեղից նրան փոխանցեցին Աբիդալի մարզաշապիկը: Բաֆետիմբին, ցույց տալով այդ մարզաշապիկը խցիկների առջև, իր աջակցությունը հայտնեց Աբիդալին: