Նավարկում
Կատեգորեաներ
Мини-чат
Եթե ժամանակ ունես պատասխանի
Որտեղի՞ց իմացաք մեր կայքի մասին ?
Բոլոր պատասխանները: 52

Главная » 2011 » Նոյեմբեր » 11 » Զգուշացեք համակարգչից
20:41
Զգուշացեք համակարգչից



«Համակարգչից ամեն օր օգտվող երեխան ենթարկվում է էլեկտրամագնիսական ճառագայթների ազդեցությանը, ինչի հետևանքով երեխայի մոտ առաջանում են որոշ հիվանդություններ։ Հատկապես հին մոդելի համակարգիչներից պետք է հեռու պահել երեխաներին»,- նման մտահոգություն հայտնեց այսօր մանկական նյարդաբան Շուշան Ասատրյանը, ով նշեց, որ երեխաների մոտ առաջանում են նաև կեցվածքի փոփոխություն` կուզ, ողնաշարի ծռումներ և այլն: 

Նյարդաբանն ասաց, որ անընդմեջ համակարգչի դիմացից չհեռացող մարդը կարող է տառապել կոմպյուտերամանիայով. «Այն կարող է առաջացնել նյարդային համակարգի խնդիրներ, գիշերները չքնելն ու համակարգչի մոտ 12-13 ժամ անցկացնելը խրոնիկական հոգնածության սինդրոմ է առաջացնում: Համակարգչային խաղերով տարված երեխայի մոտ կարող են առաջանալ սրտանոթային համակարգի, ստամոքսաղիքային տրակտի խանգարումներ»,- ընդգծեց Շ. Ասատրյանը: 

Մասնագետը կարծում է, որ համակարգչային խաղերով տարված երեխան իրեն նմանեցնում է խաղի հերոսին, ամեն կերպ փորձում հաղթահարել խաղի փորձությունները` անջատվելով կյանքից: 
«Դեռահասության տարիքում գտնվող երեխաները ամբողջ օրը մտածում են այդ խաղերի մասին։ Շատ վտանգավոր են կրակոցով խաղերը, այդ կերպ երեխաների համար սպանությունները և ծեծկրտուքները սովորական երևույթներ են դառնում»,- փորձից ելնելով` նկատել է նյարդաբանը: 

Իր հերթին հոգեբան Մարիամ Դիլբանդյանը նկատեց, որ ինտերնետային խաղերը մեծ ազդեցություն են թողնում երեխայի էմոցիոնալ և ֆիզիկական դաստիարակության վրա` ձևավորելով վարքային մոդել: 

«Ինտերնետային խաղերը գրվում են մարդու անգիտակցականի և ենթագիտակցականի վրա ազդելու համար: Որոշ խաղերում հաղթահարելու այդ զգացումը երեխային գցում է կախվածության մեջ: Նման ագրեսիվ խաղերից երեխայի մոտ նյարդերը միշտ լարված են լինում, որն էլ արտահայտվում է, օրինակ, նրա արտաքին աշխարհի հետ շփման ժամանակ»,- ասաց հոգեբանը։

Մասնագետները նշեցին, որ ամբողջ աշխարհում կան ձևավորված նորմեր, որոնցով, սակայն, Հայաստանում չեն առաջնորդվում: 

Ի գիտություն ծնողների` մինչև 3 տարեկան երեխաներին խստիվ արգելվում է համակարգչից օգտվելը, 3-7 տարեկաններին օրական կարելի է 15 րոպե, ցածր դպրոցական տարիքի երեխաները կարող են համակարգչից օգտվել 20-25 րոպե, իսկ բարձր դպրոցական տարիքի երեխաները` մինչև 35 րոպե, հատուկ պաշտպանիչ էկրանը պարտադիր է:
Просмотров: 492 | Добавил: ViPortal | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Էլեկտրոնային գիրք


Секреты Google AdSense
Хотите узнать, как мне
удалось
получать от Google
 по 1500$ ежемесячно, в виде
 пассивного дохода?


Узнать сейчас >>>

վիճակագրություն
 

Օնլայն են ընդամենը 1
Հյուրեր 1
Անդամներ 0

E-mail:
Пароль:
Посетители за сегодня
Կայքի ընկերները
Create your own banner at mybannermaker.com!
 Create your own banner at mybannermaker.com!
Все способы заработка!!!
...

Այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումներում մեջբերումներ անելիս հղումը բլոգին պարտադիր է: © ViPortal.do.am


$