Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Կրասնոդարի համանուն թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանը հերթական գոլն է խփել ՌԴ Պրեմիեր լիգայում: 35-րդ տուրում ''Կրասնոդար''-ն արտագնա մրցավեճում 2:1 հաշվով առավելության է հասել Նիժնի Նովգորոդի ''Վոլգա''-ի նկատմամբ: Մեր հարձակվողը 49-րդ րոպեին անվրեպ է իրացրել 11 մետրանոց հարվածը: Այս պահին ''Կրասնոդար''-ը 35 միավորով շարունակում է մնալ 8-րդ հորիզոնականում: