Главная » 2012»Մարտ»16 » Yahoo!-ն դատական հայց է ներկայացրել ընդդեմ Facebook-ի
00:11
Yahoo!-ն դատական հայց է ներկայացրել ընդդեմ Facebook-ի
Yahoo! ընկերությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցի, որով վերջինիս մեղադրում է տասը հեղինակային իրավունքի պայմաններ խախտելու մեջ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Ընկերությունում նշել են, որ հայցը վերաբերում է Yahoo!-ի կողմից պատենտավորված այն գործիքների օգտագործմանը, որոնց միջոցով իրականացվում է գովազդի տեղադրումը: Դատական հայցը ներկայացվել է Կալիֆոռնիայի Սան Հոսե քաղաքի դատարան: Facebook-ի պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ «իրենք հիասթափություն են ապրել այն փաստից, որ երկար տարիներ իրենց հետ համագործակցած Yahoo!-ն, որը միայն շահել է իրենց հետ գործակցությունից, որոշել է դատական հայց ներկայացնել»: Yahoo!-ում վտսհա են, որ դատարանում իրենք հաջողություն են ունենալու. «Խնդիրը երկար ժամանակ մնում էր չլուծված: Դրա համար էլ անհրաժեշտ էր դատական վարույթ սկսել», ասել է Yahoo!-ի ներկայացուցիչը: