Աշխարհահռչակ երգչուհի Շակիրան (Շակիրա Իսաբել Մեբարակ Ռիպոլ) Լոս Անջելեսում Grammy Latino Awards երաժշտական մրցանակաբաշխության 12-րդ արարողությանը ճանաչվել է «Տարվա մարդ»:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, 34-ամյա Շակիրան երբեւէ «Տարվա մարդ» մրցանակի արժանացած ամենաերիտասարդ երգչուհին է: Այս մրցանակը համարվում է լատինամերիկյան երաժշտության ոլորտում ամենահեղինակավորներից մեկը: «Սա իմ կյանքի ամենակարեւոր պահերից մեկն է: Ես երջանիկ եմ, մեծարված եւ շփոթված»,- ասել է երգչուհին:
Այդ պարգեւին են արժանացել նաև Հուլիո Իգլեսիասը, Ռիկի Մարտինը, Կարլոս Սանտանան եւ այլ աստղեր: