Սերբիայում վեց մարդ է ձերբակալվել, որոնք, ինչպես տեղական լրատվամիջոցներն են հայտնում, կասկածվում են «դարի գողությանը» մասնակցելու մեջ: Այս մասին հայտնում է B92-ը:
Խոսքը միջազգային ինկասացիայի մեքենայի վրա հարձակման մասին է։ 2011 թ. մարտի 10-ին ավտոմատներով, դիմակներով և զրահաբաճկոններով մարդկանց մի խումբ հարձակվել էր մեքենայի վրա և տարել փողերով լցված հինգ պարկ:
Գողոնի ընդհանուր գումարը կազմել է 850 հազար եվրո:
Ձերբակալություններ են եղել Սերբիայի տարբեր շրջաններում գտնվող երեք քաղաքներում: Հետաքննության տվյալներով՝ ավազակախմբի ղեկավարը 30–ամյա Ուրոշ Պետրովիչն է, ով մասնակից է եղել 1,2 մլն եվրո ընդհանուր գումարով մի շարք գողությունների:
Այն մասին, թե ինչպես են ոստիկանները հայտնաբերել Պետրովիչին, ոչինչ չի հայտնվում: Սերբիայի ներքին գործերի նախարար Իվիցա Դադիչը հայտնել է, որ գողացված փողերը հայտնեբերել չի հաջողվել: