Главная » 2011»Նոյեմբեր»21 » Սաուդյան Արաբիայի կանանց կարգելեն ցույց տալ “գայթակղիչ” աչքերը
15:18
Սաուդյան Արաբիայի կանանց կարգելեն ցույց տալ “գայթակղիչ” աչքերը
Սաուդյան Արաբիայի բարքերի ոստիկանությունը (բարեգործության աջակցության ու մեղքի դեմ պայքարի կոմիտե) մշակել է մի հրահանգ, որի համաձայն, "գայթակղիչ "աչքերով կանանց արգելվում է ցուցադրել դրանք հասարակությանը: Ընդ որում, չի պարզաբանվում,թե որ աչքերն են համարվում այդպիսին. դա որոշելու են իրենք` ոստիկանները: Շարիաթի օրենքի համաձայն, թագավորությունում բնակվող կանայք պետք է նիքաբ կրեն (ոտքից գլուխ սև հանդերձանք, որն ամբողջովին ծածկում է մարմինը): Աչքերն այն միակ մարմնամասն էր, որը շուրջը տեսնելու համար բաց էին մնում: