Klout.com կայքը թույլ է տալիս հաշվել ձեր ակտիվությունը տարբեր սոցիալական կայքերում և արդյունքը համեմատել այլ մարդկանց հետ: Հաշվարկը կատարվում է Twitter-ում, Facebook-ում և Google+ -ում ձեր ակտիվության հիման վրա: Միավորներիի միջակայքը 0-100 է, այսինքն առավելագույնը կարող եք ստանալ 100 միավոր: Հաշվարկը կատարվում է պարբերաբար, այնպես որ այսօրվա ձեր ունեցած միավորը կարող է տարբերվել վաղվա միավորից: Klout-ում բարձր միավորներ հավաքելու համար անհրաժեշտ է՝
-ունենալ շատ հետևորդներ Թվիթերում -հետևել շատ մարդկանց Թվիթերում -հաճախակի կատարել գրառումներ (թվիթներ) -հաճախակի վերահրապարակել այլ մարդկանց թվիթները -հետևել հնարավորինս քիչ սպամ կամ կեղծ պրոֆիլների -այլ մարդկանց գրառումներում հնարավորինս շատ պետ է նշված լինի Ձեր Թվիթերի անունը (mention) -ստանալ շատ անձնական նամակներ
|