ՍերվանտեսԹող լռի նա, ով տվել է, թող խոսի նա, ով ստացել է: ՊլատոնՏգետ են լինում միայն նրանք, ովքեր վճռում են մնալ այդպիսին: ԴեմոկրիտԵթե դու նույնիսկ մենակ ես, ոչ մի վատ բան մի խոսիր կամ արա: Սովորիր ավելի շատ ամաչել ինքդ քեզանից, քան ուրիշներից: ԴիդրոԿասկածամտությունը հիմարի արատն է, իսկ դյուրահավատությունը` խելոքի թուլությունը: Թոմաս ՖուլերԲժշկին իր ունեցվածքը կտակած հիվանդը ապաքինվելու քիչ տվյալներ ունի: ՎոլտերՄիայն թույլենր են հանցագործություններ կատարում, ուժեղ ու երջանիկ մադուն դրանք հարկավոր չեն: ՑիցեռոնՄոլորվելը հատուկ է յուրաքանչյուրին, բայց իրենց մոլորության մեջ համառում են միայն հիմարները: ԴոսիԳիտելիքը իմաստ է ձեռք բերում` միայն ձուլվելով գիտակցությանը: ԳալիանիԽորը գլուխ տալով մեկին` մենք մեջքով կանգնում ենք դեպի մեկ ուրիշը: ԷմերսոնՈմանք մեզ համար խոշորացնող ապակիներ են, որոնց միջոցով մենք կարդում ենք սեփական հոգիները: ՏուլեԵթե բոլոր տխմարներն ըմբոստանային ընդդեմ խելքի, նրանց բոլորի հետ կարելի կլիներ հաշիվը մաքրել միայն մտքով: ՇատոբրիանՎեհ է ոչ թե այն հոգին, որը ներում է, այլ այն, որը ներելու կարիք չի զգում: Հենրի ՇոուՔանի դեռ մեր բախտը բերում է, մենք դա վերագրում ենք մեր մտքին, իսկ մեր անհաջողությունների համար մեղադրում ենք աստվածներին: Մարկ ՏվենԽուսափե՛ք այն մարդկանցից, ովքեր ձգտում են գցել ձեր հավատը ձեր նկատմամբ: Բնավորության այդ գիծը յուրահատուկ է մանր մարդկանց: Մեծ մարդը, ընդհակառակը, ձեզ ներշնչում է, որ դուք նույնպես կարող եք դառնալ մեծ: Ֆ. ԼարոշֆուկոՄենք հաճախ ներողամիտ ենք վերաբերում նրանց, ովքեր բեռ են մեզ վրա, բայց մենք երբեք ներողամիտ չենք լինում նրանց նկատմամբ, ովքեր նեղվում են մեզանից: ՍոֆոկլեսՈրքա՜ն ահավոր կարող է լինել բանականությունը, եթե նա չի ծառայում մարդուն: Ջ. ԲայրոնՈվ չի սիրում իր երկիրը, ոչինչ սիրել չի կարող: Մ. ՌոբեսպիերՀայրենիքի համար արված է ոչ բավականաչափ, եթե ամեն ինչ չի արված: Բ. ՎաշինգտոնԱնհնար է նվաստացնել մարդուն` չնվաստանալով նրա հետ միասին: ԼարոշֆուկոԵթե մեծ արվեստ է պահանջվում ժամանակին արտահայտվելու համար,ապա քիչ արվեստ չէ նաև ժամանակին լռելը: ԳյոթեԲնությունը մարդուն պատում է խավարով և նրան ստիպում հավերժորեն ձգտել դեպի լույսը: ԵպիքտոսՊատահարը փորձում է բարեկամներին և բացահայտում թշնամիներին: ԼիխտենբերգՆախքան դատապարտելը միշտ պետք է մտածել, չի՞ կարելի արդյոք արդարացում գտնել: ԻրվինգԻրավունքի նպատակը խաղաղության ապահովումն է, նրան, հասնելու միջոցոը՝ պայքարը: ՍավոնարոլաՉկա ավելի, վնասակար կենդանի, քան օրենքներին չհետևող մարդը: ՍերվանտեսԸնկերոջ համար մեռնելն այնքան դժվար չէ, որքան այնպիսի ընկեր գտնելը, հանուն որի արժե մեռնել: Մարկ ՏվենՍկզբում աստվածը ստեղծեց տղամարդուն: Հետո ստեղծեց կնոջը: Հետո աստված խղճաց տղամարդուն ու տվեց նրան ծխախոտ: Մարկ ՏվենԵկեք ապրենք այնպես,որ մեր մահվան պահին անգամ դագաղագործն ափսոսա: ԲիսմարկՄարդը երբեք այնքան դժբախտ չի լինում, որքան թվում է, և երբեք այնքան երջանիկ չի լինում, որքան ուզում է: ՃապոնականՆա, ով լողում է առանց ուղղությունը փոխելու, ամենայն հավանականությամբ կվերադառնա նորից այնտեղ, որտեղից սկսել էր: Ա. Պ. ՉեխովՊարապ կյանքը մաքուր լինել չի կարող: Մանավանդ այն ժամանակ, երբ քեզ համար ուրիշն է աշխատում: ԿանտՎարվի՛ր այնպես, որ մարդը քեզ համար լինի նպատակ, այլ ոչ թե միջոց: Լ. Ն. ՏոլստոյԿարճ մտքերը նրանով են լավ, որ լուրջ ընթերցողին ստիպում են ինքնուրույն մտածել: ՊլուտարքոսՆրանք, ովքեր ժլատ են գովասանքներում, աղքատ են արժանիքներով: Ֆ. ԼարոշֆուկոԱյն մարդը, որին ոչ ոք դուր չի գալիս, անհամեմատ ավելի դժբախտ է, քան նա, ով ոչ մեկին դուր չի գալիս: Մ. ԳորկիԵթե մարդուն անընդհատ ասեն, թե նա "խոզ է", ապա նա, ի վերջո, իրոք կխռնչա: ԻսահակյանՍերը մի կախարդանք է,որին ոչ բնությունն է հաղթում,ոչ աղքատությունը և ոչ նույնիսկ մահը,այլ միայն ժամանակը: Հենրի ՇոուՏխմարի լեզուն դաշյունից վտանգավոր է: ԲրյուլաԱկնթարթն էլ բավական է, որպեսզի հերոս դառնաս, սակայն մի ամբողջ կյանք է հարկավոր, որ դառնաս արժանավոր մարդ: ԼիսինգՏաքարյուն ձին հեծյալի հետ միասին կարող է իր վիզը կոտրել հենց այն կածանի վրա, որով զգուշավոր էշը գնում է առանց սայթաքելու: ԲյոռնեՄեծ սիրտը, ինչպես և օվկիանոսը, երբեք չի սառչում: ԼառոշՖուկոԱվելի մեծ առաքինություններ են պետք դիմանալու ճակատագրի հաջողություններին, քան դժբախտություններին: Թոմաս ՖուլերԲժշկին իր ունեցվածքը կտակած հիվանդը ապաքինվելու քիչ տվյալներ ունի: Ջոն ՄորլիՄարդուն լռել ստիպելով, դուք դեռ նրան չհամոզեցիք: ՍուֆենբերգԲավական է գաճաճը հսկայի ուսերին բարձրանա, և նա սկսում է պարծենալ, թե ինքը մեծ է հսկայից: ԲեկոնԻշխելով ուրիշներին, մարդը կորցնում է սեփական ազատությունը: ԼիխտենբերգՄարդ, երբ ցանկանա, կարող է համեստ թվալ, բայց համեստ մարդը չի կարող լպիրշ թվալ: ԻրվինգՅուրաքանչյուր ցանկություն մահ է գտնում իր բավարարության մեջ: Մաքսիմ ԳորկիՈւնեցիր թեկուզ փոքր խելք, բայց քոնը: ԼինկոլնԱմոսնությունը ո՛չ դրախտ է, ո՛չ էլ դժոխք, այն ուղղակի քավարան է: ՄոպասանՈվ իրեն չի հարգում, դժբախտ է, բայց նա, ով չափից դուրս գոհ է իրենից, հիմար է: Էրիխ Մարիա ՌեմարկԵթե մտադրվել ես որևէ բան անել, երբեք մի հարցնի հետևանքների մասին: Այլապես ուզածդ երբեք չես անի: Ջեք ԼոնդոնՍահմանանափակ մտքերը միայն ուրիշների մոտ են սահմանափակվածություն նկատում: Վիկտոր ՀյուգոԾիծաղն արև է, նա վտարում է ձմեռը մարդու դեմքից: Ի. ՏուրգենևՉկա ավելի տանջալից բան, քան հենց նոր կատարածդ հիմարության գիտակցումը: Ուինսթոն ՉերչիլԵրբ երիտասարդ էի, ուզում էի բարեփոխել աշխարհը, հասուն տարիքում ցանկանում էի փոխել իմ երկիրը, երբ տարիքս առա, ուզում էի ընտանիքս բարեփոխել, բայց միայն մահվան մահճում հասկացա, որ պիտի փոխեի ինքս ինձ, արդյունքում գուցե փոխվեին իմ ընտանիքը, երկիրն ու աշխարհը… ԲերգսոնԳաղտնիքը նման է հագուստի վրայի անցքի, որքան ցանկանում ես խնամքով թաքցնել այն, այնքան շատ է այն երևում: Վ.ՀյուգոՄարդ միայն մեկ բռնակալ ունի` տգիտությունը: Էբներ ԷշենբախՄարդը պետք է լինի իր կամքի տիրակալը և իր խղճի ստրուկը: ՄյուսեՈչինչ այդքան արագ չի առաջանում, որքան հակակրանքի զգացումը: Սենեկա կրտսերՀանցագործը կարող է երբեմն խուսափել պատժից, բայց ոչ նրա հանդեպ ունեցած ահից: ԲալզակԱմենուր իրեն տանը զգալու արտոնությունը պատկանում է միայն արքաներին , անառակ աղջիկներին ու գողերին: Գ.ՆժդեհՄայրերի ափի մեջ պիտ փնտրել ազգերի ճակատագիրը: ՉինականԱսա ինձ, եվ ես կմոռանամ, ցույց տուր,եվ ես կհիշեմ, մասնակից դարձրու, եվ ես կսովորեմ: Գալիլեո ԳալիլեյԲարձրագույն իմաստությունն ինքն իրեն ճանաչելն է: Պերճ ԶեյթունցյանԲարոյականությունը շատ ավելի դժվար, շատ ավելի ուշ է վերականգնվում, քան նույնիսկ ամենաքայքայված տնտեսությունը: ՊլատոնԱմենակարևոր հաղթանակը սեփական ես-ի նկատմամբ տարած հաղթանակն է: Սեփական ես-ի կողմից հաղթված լինելը և ամոթ է, և նվաստացուցիչ: Բեռնարդ ՇոուԾերանալը ձանձրալի է, բայց դա երկար ապրելու միակ միջոցն է: ՄենդելեևԱռանց ակնհայտ ուժեղ աշխատասիրության չկան ոչ տաղանդներ, ոչ հանճարներ: ՍերվանտեսԿյանքը նման է շախմատային պարտիայի, և իրոք պարտիան ավարտվելուց հետո թե զինվորները, թե արքաները դրվում են միևնույն արկղի մեջ:
|