Սանթոսի» և Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստ Նեյմարը համարվում է համաշխարհային ֆուտբոլի ծագող աստղ և առայժմ չի ցանկանում տեղափոխվել Եվրոպա՝ չնայած Մադրիդի «Ռեալի» և այլ եվրոպական թոփ-ակումբների կողմից ցուցաբերվող հետաքրքրությանը։
Զարմանալի չէ, որ 19-ամյա ֆուտբոլիստը սիրված է գեղեցիկ սեռի ներկայացուցիչների շրջանում։ Երկու ամիս առաջ լուրեր էին պտտվում, որ Նեյմարը հանդիպում է Playboy-ի համար նկարահանված Անամարա Բարեյրայի հետ։ Իսկ օրերս պապարացիները ֆուտբոլիստին նկատել են նավի վրա մեկ այլ գեղեցկուհու՝ Կառոլ Աբրանչեսի հետ։
Կառոլը պատմել է, որ արդեն երեք շաբաթ է՝ հանդիպում է Նեյմարի հետ։ «Մենք մեկ անգամից ավել ենք եղել միասին, այնպես որ կարելի է ասել, որ մեր միջև հարաբերություններ են եղել»,- Աբրանչեսի խոսքերն է մեջբերում Tribuna de Bahia-ն, - սակայն գեղեցկուհին չի ցանկացել պատասխանել այն հարցին՝ քնե՞լ է արդյոք Նեյմարի հետ, թե՞ ոչ՝ նշելով, որ գիշեր է անցկացրել նրա տանը։