Ապրիլի 7-ին Գյումրիի Վարդան Աճեմյանի թատրոնում Երեւանի դրամատիկական թատրոնը կներկայացնի "Ախ, Աննա, Աննա” ներկայացումը, որտեղ խաղում է նաեւ դերասանուհի Անժելա Սարգսյանը: Գյումրեցիները մեր թղթակցին ասել են, որ ազդագրերի վրա Անժելա Սարգսյանի լուսանկարը տեսնելով` գյումրեցիները շտապել են տոմս գնելու:
Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում նշեց, որ գյումրեցիների մեծ մասը դեմ է, որ Անժելան խաղա Գյումրիի բեմում: "Գյումրին դեռ նամուսով քաղաք է, ի՞նչ գործ ունի էդ աննամուսը Գյումրիում”,-ասաց տիկին Կիրակոսյանը:
Բոլորովին հակառակ կարծիքի է թատրոնի տոմսային տնտեսության պատասխանատու Նարինե Կարապետյանը: "Մենք Անժելային սիրում ենք, թող խաղան, կտեսնենք նաեւ բեմում: Կինոյում ենք տեսել”,-ասաց Կարապետյանը:
Վերջինս ասաց, որ տոմսերը պահանջարկ ունեն, բայց դեռ չեն սպառվել: "648 տեղանոց դահլիճ է մերը, ու Գյումրիում ադաթ կա, որ տոմսերը վերջին պահին են առնում, ներկայացումը սկսվելուց նույնիսկ 10 րոպե առաջ”,-ասաց մեր զրուցակիցը:
Ի դեպ, մշակույթի ոլորտում երկարամյա փորձ ունեցող Հասմիկ Կիրակոսյանն էլ նկատեց, որ մայրաքաղաքից եկող թատերախմբերը Գյումրիում հաջողություն են ունենում, նույնիսկ լեփ-լեցուն դահլիճ է լինում: