Անգլիացի 44-ամյա հանրահայտ մրցավար Մայք Դինը, ով վարեց Անգլիայի Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրում կայացած «Արսենալ» - «Տոտտենհեմ» (5:2) խաղը, ցուցաբերեց ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունք: Մրցավարը խաղադաշտում տոնեց ֆրանսիացի հարձակվող Լուի Սահայի` «զինագործներ»-ի դարպասը խփած գոլը: