Ամենուրեք գտնվող լրտեսները որսացել են Porsche Panamera լյուքսային սպորտային հեթչբեքի նոր սերունդը: Չնայած նրան, որ ներկայիս սերունդը դեռ մի քանի տարի կարտադրվի, լեգենդար Նյուրբուրգրինգում արդեն փորձարկում են ավտոմեքենայի ավելի թարմ տարբերակը: Առաջին հայացքից փոփոխությունները կարող են չնկատվել, բայց գերմանացիները, այնուամենայնիվ, արտաքինից փոփոխություններ նախապատրաստել են: Այսպիսով, նորույթը կունենա համալրված ետնային բամպեր, իսկ առաջամասը
Նորույթի տեխնիկական հատկանիշները դեռևս գաղտնի են պահվում: Հավանական է, որ ուժային ագրեգատների ամբողջ շարքը կտեղափոխվի այստեղ, բայց որոշակի վերամշակումներից հետո: Շարժիչները կդառնան ավելի հզոր, բայց և էկոլոգիապես ավելի մաքուր: Porsche ընկերությունը ընդլայնում է իր մեծ «հինգդռնանի կուպե» Panamera-ի ուժային միավորների շրջանակը: Անցած տարի հայտնվել է հիբրիդը, որը, ընդ որում, կարող է անցնել 2 կմ ճանապարհ բացառապես էլեկտրաշարժիչով: Այժմ տեղեկություն կա, որ Շտուտգարտում պատրաստում են «plug-in hybrid» տարբերակը` մեծ հզորությամբ մարտկոցներով, որոնք կարելի է լիցքավորել էլեկտրավարդակից:
|