Главная » 2012»Փետրվար»24 » Ինչպես նոր մեքենաներ ավելացնել Need for speed Most Wanted խաղում
21:51
Ինչպես նոր մեքենաներ ավելացնել Need for speed Most Wanted խաղում
Այս նյութում կփորձեմ ներկայացնել մի հնարք, որի միջոցով կարող եք նոր մեքենաներ ավելացնել շատ հայտնի Need for speed Most Wanted խաղում: Նախ հնարքը կիրառելու համար անհրաժեշտ է, որպեսզի համակարգչում լինի Most Wanted խաղի անգլերեն տարբերակը, որը կարող եք ներբեռնել այստեղից ,Torrentծրագրի միջոցով: Եթե արդեն տեղադրել եք խաղի անգլերեն տարբերակը, ապա արդեն կարող ենք անցնել հաջորդ քայլին:
Բեռնում ենք և տեղադրում ենք հատուկ Most Wanted-ի համար նախատեսված հավելումը: Հավելումը բեռնեք այստեղից:
Հետո ներբեռնում և տեղադրում ենք Mod Loader ծրագիրը:
Mod Loader-ի տեղադրման ժամանակ Ձեզ կառաջարկվի բացի ծրագիրը ավելացնել նաև մեկ նոր ավտոմեքենա-Ferrari 360Spider: Շարունակում ենք տեղադրումը առանց որևէ փոփոխության:
Mod Loader-ի տեղադրումից հետո համակարգչի էկրանին հայտնվելու է նոր պիտակ՝"Need for Speed™ Most Wanted (Mod Loader)" անունով: Եթե դուք ցանկանում եք խաղալ նոր մեքենաներով, ապա խաղը բացում եք այս պիտակի միջոցով, իսկ եթե ցանկանում եք խաղալ հին տարբերակը, ապա բացում եք խաղը տեղադրելու ժամանակ ստեղծված պիտակի միջոցով:
Բացում ենք խաղը "Need for Speed™ Most Wanted (Mod Loader)" պիտակի միջոցով, որպեսզի ստուգենք խաղի աշխատանքը: Եթե ամեն ինչ ճիշտ է ընթացել, ապա բեռնվող խաղի ներքևում պետք է հայտնվի նմանատիպ արտահայտություն՝ "Most Wanted Mod Loader initialize":
Մուտք ենք գործում "My cars" բաժինը և փնտրում ենք Mercedes SL65 ավտոմեքենան: Եթե նրա փոխարեն մենք տեսնում ենք Ferrari 360 Spider մեքենան, ապա ամեն ինչ ճիշտ է ընթացել և կարող ենք շարունակել:
Հաջորդ քայլում արդեն մնում է տեղադրել արդեն պատրաստի ավտոմեքենաները: Բեռնում ենք ավտոմեքենաները, բացում ենք արխիվը և նրա մեջ գտնվող "ADDONS" թղթապանակը տեղափոխում ենք խաղի MostWanted թղթապանակի մեջ: