Նավարկում
Կատեգորեաներ
Мини-чат
Եթե ժամանակ ունես պատասխանի
Ձեզ դուր եկա՞վ մեր կայքը
Բոլոր պատասխանները: 48

Главная » 2012 » Փետրվար » 26 » Ինչ անել եթե համակարգչից աչքերը հոգնել են:
14:38
Ինչ անել եթե համակարգչից աչքերը հոգնել են:

Աչքերի մկանների հոգնածությունն առավել քիչ է զգացվում, ի տարբերություն, օրինակ, թիկունքի մկանների, Բայց դա չի նշանակում, որ դրանց նկատմամբ պետք է անտարբեր լինել;Շատերը աշխատանքի բերումով կամ այլ պատճառներով, ստիպված են լինում համակարգչի առջև 9-12 ժամ անցկացնել; Եվ ավելի շատ, եթե սիրում են օգտվել ինտերնետից կամ խաղեր խաղալ;Ձեզ թվում է թե հանգստանում եք;Գուցե; Բայց փոխարենը ձեր աչքերն են հոգնում համակարգչային պատկերի վրա ուշադրությունը կենտրոնացնելու պատճառով; Եվ օրվա վերջում աչքերն արդեն սարսափելի հոգնում են; Ի դեպ, գարնանն այդ խնդիրն խորանում է; Ձմեռային օրերին, երբ ցերեկը կարճատև էր հետևաբար ցերեկային լույսն էլ քիչ, աչքերն ավելի շատ էին լարվում նորմալ տեսնելու համար; Ինչ անել… Ամենապարզ ու մատչելի մեթոդը աչքերի մարզումն է; Ահա մի քանի հետաքրքիր վարժություններ համակարգչով աշխատող մարդկանց համար.


Վարժություն թիվ 1



Մի քանի վայրկյան ամուր փակեք աչքերը; Այնուհետև բացեք ու 5-10 վայրկյան աշխատեք չթարթել; Այս մարզանքը կրկնեք 5 անգամ;



Վարժություն թիվ 2



Որևէ տեքստ աչքերից հեռու պահեք առաջ պարզած ձեռքի հեռավորությամբ, ուշադրությունը կենտրոնացրեք կոնկրետ որևէ տողի վրա,և թուղթը դանդաղ մոտեցրեք աչքերին, շարունակելով նայել նույն տողին այնքան, մինչև տառերն սկսեն աչքերի առջև լողալ; Հետո աստիճանաբար հեռացրեք թուղթը, նորից աշխատելով նայել նույն տողին; Այս մարզանքը կրկնեք 3 րոպե; Այս վարժության օգնությամբ հերթականությամբ լարում-թուլացնում եք աչքերի մկանները;





Վարժություն թիվ 3



Այժմ ֆոկուսի փոփոխության վարժության հերթն է; Հեռավոր մի անկյունում ինչոր իր գտեք և մի քանի վայրկյան ուշադրությունը դրա վրա կենտրոնացրեք; Առանց աչքերը թարթելու 5-7 վայրկյան նայեք դրան, իսկ հետո հայացքը տեղափոխեք ձեր սեղանի վրա գտնվող որևէ իրի վրա հեռախոսի, գրչի… Նորից նայեք մի քանի վայրկյան; Այս մարզանքը կրկնեք 5 անգամ;



Վարժություն թիվ 4



Նայեք քթի ծայրին և մի քանի րոպե պահեք հայացքը; Փակեք աչքերը և հանգստացեք, իսկ հետո հայացքը կենտրոնացրեք միջհոնքային տարածքի վրա, որքան հնարավոր է, և նորից այդ դիրքով մնացեք 60 վայրկյան;



Վարժություն թիվ 5


Վերջին վարժությունը կատարելու համար նստեք ուղիղ, ուղղեք ուսերը և աշխատեք արագ ու եռանդուն հայացքը թեքել մեկ դեպի աջ ուսի կողմը, մեկ դեպի ձախ, իսկ գլուխն անշարժ պահեք; Այս վարժությունը կատարեք 30 անգամ
Просмотров: 381 | Добавил: ViPortal | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Էլեկտրոնային գիրք


Секреты Google AdSense
Хотите узнать, как мне
удалось
получать от Google
 по 1500$ ежемесячно, в виде
 пассивного дохода?


Узнать сейчас >>>

վիճակագրություն
 

Օնլայն են ընդամենը 1
Հյուրեր 1
Անդամներ 0

E-mail:
Пароль:
Посетители за сегодня
Կայքի ընկերները
Create your own banner at mybannermaker.com!
 Create your own banner at mybannermaker.com!
Все способы заработка!!!
...

Այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումներում մեջբերումներ անելիս հղումը բլոգին պարտադիր է: © ViPortal.do.am


$