Մարդիկ միմյանց հրաժեշտ են հալիս տարբեր կերպ: Դա կախված է օրվա այն պահից, երբ հրաժեշտ են տալիս և թէ ում և ինչպիսի հանգամանքներում են հրաժեշտ տալիս: Սովորաբար ընդունված է հրաժեշտ տալիս ասել ցտեսություն կամ մինջ հանդիպում, եթե իհարկե համոզված եք, որ որոշ ժամանակ անց հանդիպելու եք: Երեկոյան ժամերին հրաժեշտ տալիս մարդիկ միմյանց հայտնում են բարի գիշեր: Մտերիմ մարդիկ, ինչպես հանդիպելիս, այնպես էլ հրաժեշտ տալիս միմյանց համբուրում են: Ավելի պաշտոնական շրջանակներում կարելի է ասել.
-Թույլ տվեք ձեզ հրաժեշտ տալ: Եթե ստիպված եք ժամանակից շուտ հեռանալ որևէ հյուրնկալությունից կամ միջոցառումից պետք է ասել.
- Ցավում եմ բայց ես պետք է հեռանամ:
Ընդհանրապես դաստիարակված մարդիկ հրաժեշտ տալիս խոնարում են գլուխները և նորից տեսնելու ցանկություն հայտնում:
ՄԻՇՏ ՀԻՇԵՔ՝ ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ «ՁԵԶ» ՉԵՆ ԱՍՈՒՄ: ՊԵՏՔ Է ԱՍԵԼ ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՁԵԶ: