Բոլոր կենդանիներից կապիկիների համբույրն է մարդկանց համբույրին նման, իսկ ընդհանրապես կենդանիներից համբուրվել սիրում են նաև ձիերը և շները…
Մարդու տեսողական նյարդը մոտավորապես 10 անգամ ավելի հաստ է, քան լսողականը, երևի այստեղից էլ առաջացել է «Լավ է մի անգամ տեսնել, քան 10 անգամ լսել» արտահայտությունը…
Միակ երկիրը, որտեղ 1983 թվականին ոչ մի ծնունդ չի գրանցվել՝ Վատիկանն է:
Միջիգանում կինը առանց ամուսնու թույլտվության իրավունք չունի մազերը կտրել:
Առյուծը գիշատիչ կենդանիներից ամենամեծն է, բայց ունի ամենափոքր սիրտը:
Կապույտ աչքերով սպիտակ կատուները հիմնականում խուլ են լինում:
Ձուն պարունակում է բոլոր վիտամինները, բացի C վիտամինից:
Ամենաակտիվ մկանները գտնվում են աչքերում: