Ռուսաստանի ամենագեղեցիկ կին է համարվել հեռուստահաղորդավար եւ նախկին «Միսս տիեզերք» տիտղոսակիր Օքսանա Ֆեոդորովան, իսկ ամենախելացի կին` Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն: Այսպիսին են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի հարցման արդյունքները: Վարկանիշային առաջին տեղերում է երգչուհի Ալլա Պուգաչովան, որին համարել են եւ գեղեցիկ, եւ խելացի: Վալենտինա Մատվիենկոյին խելացի է համարել հարցվածների 17%-ը, երկրորդ տեղում է Իրինա Խակամադան` 10%-ով: Քանի որ հարցվողները կարող էին նաեւ պատմական դեմքերի նշել, ապա այս շարքում երրորդ տեղն է զբաղեցնում Եկատերինա II-ը` նույնպես 10%-ով: Հարցվածների 5-ական տոկոսը խելացի են համարել Ալլա Պուգաչովային եւ հաղորդավար Թինա Կանդելակիին: Հարցվածների 9%-ը Ռուսաստանի ամենգեղեցիկ կին է համարել Օքսանա Ֆեդորովային, 5% -ով երկրորդ տեղում է Սոֆյա Ռոտարուն: Երրորդ տեղը 4% -ով զբաղեցնում է երգչուհի Վալերիան: Նրան 3-ական տոկոսով հաջորդում են երգչուհիներ Վերա Բրեժնեվան, Ժաննա Ֆրիսկեն, Ալլա Պուգաչովան, դերասանուհիներ Էլինա Բիստրիցկայան եւ Իրինա Ալֆյորովան:
|