Главная » 2012»Մարտ»7 » Հայտնի են աշխարհի ամենաթանկ սոցիալական կայքերը
12:21
Հայտնի են աշխարհի ամենաթանկ սոցիալական կայքերը
Facebook, Youtube, Twitter կայքերն աշխարհի ամենաթանկարժեք սոցիալական կայքերի բրենդերն են:
BV4 վարկանիշային գործակալությունը՝ Ցյուրիխի կիրառական գիտությունների Համալսարանի հետ մեկտեղ, կազմել է ամենաթանկ սոցիալական կայքերի վարկանիշային աղյուսակը:
Առաջին տասնյակում գտնվում են ԱՄՆ-ի և Չինաստանի սոցիալական կայքերը: Ռուսական Вконтакте սոցիալական կայքը գտնվում է 11-րդ հորիզոնականում, իսկ Одноклассники-ին` 15-րդ հորիզոնականում:
Ամենահետաքրքիրն այն է, որ Google+ սոցիլական կայքը վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է ընդամենը 23-րդ հորիզոնականը:
Աղյուսակը գլխավորում է Facebook-ը, որի արժեքը գնահատվում է 29.115 միլիարդ դոլար: Երկրորդ տեղը զբաղեցնում է Youtube-ը (18.099 միլիարդ դոլար), իսկ երրորդ տեղում Twitter–ն է (13.309 միլիարդ դոլար):
Տասներեք ամենաթանկ սոցիալական կայքերի բրենդերի ընդհանուր արժողությունը հասնում է 125 միլիարդ դոլարի: