Google-i նոր նախագիծն այսուհետ կօգնի կույրերին մեքենա վարել: Կալիֆորնիայի Սան Խոսեի բնակիչ Սթիվ Մահան եղել է առաջինը, ով հնարաավորություն է ունեցել վարել համակարգչի միջոցով կառավարվող մեքենան, տեղեկացնում է UPI-ն:
«Նայեք ես կարողանում եմ վարել առանց ձեռքերի, առանց ոտքերի»,- ասել է 95%-ով կուրացած Մահան:
Այսուհետ Կալիֆորնիայի բոլոր կույրերը Toyota Prius մակնիշի հատուկ հարմարեցված մեքենայի միջոցով կարող են անցնել համակարգչով մշակված մոտ 320 հազ կմ տարածությունը:
«Սա կփոխի իմ կյանքը, այժմ առանց որևէ օգնության կարող եմ գնալ այնպիսի տեղեր, որոնց մասին վաղուց երազել եմ»,- ավելացրել է Մահան: