Главная » 2012»Փետրվար»24 » Գիտնականները պարզել են ամուսնության լավագույն տարիքը
21:48
Գիտնականները պարզել են ամուսնության լավագույն տարիքը
Ամերիկյան գիտնականները պարզել են ամուսնության ու երեխաներ լույս աշխարհ բերելու օպտիմալ տարիքը:
Մասնագետները հարցում են անցկացրել, ինչպես նաև հետազոտել են ամուսնությունների ու ապահարզանների վիճակագրությունը և պարզել են, որ եթե ընտանիքը կազմվում է 23-27 տարեկանում, ապա ավելի հավանական է, որ զույգը միասին կապրի մինչև խոր ծերություն:
Գիտնականները, սակայն, չեն բացառում, որ երջանիկ կարող են լինել այլ տարիքում ընտանիք կազմած զույգերը: Սակայն թվերը ցույց են տալիս, որ այլ տարիքում զույգերը հազվադեպ են միասին երկար ու երջանիկ ապրում, հաղորդում է Росбалт-ը: