Բոլորի բերանից հնչում է հետևյալ արտահայտությունը. «Ա՜հ, դե երկիրը երկիր չի…»: Հարգելիներս, իսկ երբևէ մտածել եք, որ երկիրը ժողովրդից է կազմված, իսկ դուք էլ հենց այդ ժողովրդի մի մասնիկն եք, ու եթե ցանկանաք, կարող եք ինքներդ որոշ բաներ փոխել` փոխանակ ուրիշներից փոփոխություններ սպասելու: Ես չեմ ասում` գնացեք նախագահ դարձեք, ո՛չ: Բայց գոնե մի անգամ փորձեք երկրի վատ վիճակի մեղքը տեսնել միայն ձեր մեջ: Պատկերացրեք, թե ինչ լավ կլինի, եթե դուք ձեր աշխատանքով նպաստեք, գոնե մի չնչին լումա ներդնեք երկրի զարգացման ու բարգավաճման գործում: Հավատացնում եմ, եթե յուրաքանրյուրը այդպես մտածի և փորձի միայն փող աշխատելուց կամ բողոքելուց բացի մի բան անել իր երկրի համար, վիճակը կտրուկ կփոխվի դեպի լավը: Հայրենիքի շահը ձեր շահն է, բոլորիս շահն է: Հաստատ է, որ բոլորիս էլ հաճելի կլինի ապրել ծաղկուներկրում, ծաղկուն թե արտաքին տեսքով, թե տնտեսությամբ: Դրա համր էլ խնդրում եմ, որ ձեր մտահորիզոնը մի քիչ ավելի լայն բացեք և բացի անձնական խնդիրներից նկատեք նաև հասարակականը, համաժողովրդականը, որի մասնիկն է նաև ձեր անձնականը: Փորձեք այդ երկուսի ոսկե միջինը գտնել և, երաշխավորում եմ` երջանիկ կլինեք նրա համար, որ մի բարի գործ եք արել (իսկ դա, ինձ թվում է` գիտեք, որ ամենահաճելի զգացողություններից մեկն է) և դրանով նաև կկարողանաք նյութական և հոգեկան բարեկեցություն ապահովել ձեզ համար:րբևէ մտածել եք, թե ինչու՞ եք հայ ծնվել: Ձեր մտքով չի՞ անցել, որ եթե ծնվել եք հայ, ուրեմն դուք ձեր կյանքում առաքելություն ունեք գործելու Հայաստանի համար: Եթե ոչ, ուրեմն ժամանակն է, որ դրա մասին շատ լուրջ մտածեք: Կյանքը մեկ անգամ է տրվում, ինչ ուզում եք արեք, բայց այն մի վատնեք չարիքով ու անգործությամբ: Չարիքը միշտ էլ չարիք է ծնում, իսկ չարիքներից մեծագույնը անգործությունն է: Այնպես որ եկեք միասին, համախմբված աշխատենք հանուն հայրենիքի և հայժողովրդի, որը հենց մենք եք` դու, հարազատներդ, ընկերներդ, նույնիսկ իշխանություններն ու կարավարությունը և ես :) : Հաճելի է, չէ՞, Լոնդոնում կամ Փարիզում վայելել կյանքը ու հիանալ նրանց մշակույթի գեղեցկությամբ, ինչն էլ հենց նրանց բարեկեցության հիմնական նախապայմաններից է: Իրենք են իրենց երկիրն այդպիսին կերտել: Իսկ չէի՞ք ցանկանա, որ Երևանն էլ իր պատմական ու մշակութային արժեքներով, արժանիքներով ու գեղեցկուրյամբ Փարիզի ու Լոնդոնի կողքին կանգներ և ամենայն անկեղծությամբ հպարտ լինեիք, որ ծնվել ու ապրում եք Հայաստանում, որ ՀԱՅ եք: Եթե այո, ուրեմն մի մոռացեք, որ ամեն ինչ ձեր ձեռքում է: Անհնարին ոչինչ չկա, պետք է միայն կամք, ցանկություն ու նպատակ, որոնք բանական մարդ էակի ու նրա կյանքի հիմնական շարժիչ ուժն են հանդիսանում: