Հանրահայտ Քիմ Քարդաշյանը, ով վերջերս հասցրել էր ոչ միայն ամուսնանալ, այլ նաև ամուսնալուծվել, բավական անսպասելի խոստովանություն է արել։ Պարզվում է, նա սիրահարվել է «Մանչեսթեր Յունայթեդի» բուլղարացի հարձակվող Դիմիտար Բերբատովին։
«Ես սիրում եմ դիտել ֆուտբոլ, թեև շատ բան այդ խաղում չեմ հասկանում, - ասել է Քարդաշյանը, - այնպես որ ֆուտբոլային հանդիպումների ժամանակ նախընտրում եմ նայել ֆուտբոլիստներին։ Իմ սիրելի թիմերից մեկն էլ «Մանչեսթեր Յունայթեդն» է։ Այդ թիմի կազմում հանդես է գալիս Դիմիտար Բերբատովը՝ գեղեցիկ տղամարդ և լավ խաղացող։ Ավաղ, նա ազատ չէ։
2009թ. Բերբատովը դուստր էր ունեցել։ Թեև պարզ չէ՝ կկարողանա՞ արդյոք դիմադրել Դիմիտարը, եթե Քարդաշյանը, այնուամենայնիվ, որոշի կապվել բուլղարացի ֆուտբոլիստի հետ։