Թաիլանդի ֆինանսական ու առևտրային կենտրոնին այլևս ջրհեղեղ չի սպառնում, այսօր հայտնել է թագավորության վարչապետ Յինգլակ Չինավատը: Այսօր վստահ կարող ենք ասել, որ Բանգկոկի կենտրոնական մասը ազատվել է ջրից: Դա նշանակում է, որ ջրհեղեղին դիմակայելու միջոցառումներն արդյունավետ էին: Սակայն քաղաքի արևմտյան ու արևելյան շրջանները դեռևս տարերքի իշխանության տակ են: Այս շրջաններով է կատարվել քաղաքի կենտրոնից ջրահեռացումը: Նահանգապետ Սուքումբհանդա Պարիբաթի խոսքով, մինչև այս տարվա վերջ լրիվ ջրահեռացումը կապահովեն: