Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիայում ընթացող սիրողական բռնցքամրտի GeeBee-Turnaus մրցաշարում եզրափակիչ դուրս եկավ 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը: Նա պայքարը սկսեց կիսաեզրափակիչից եւ 20:8 հաշվով հաղթեց էստոնացի Դենիս Կորմիլինին: Մեր մյուս ներկայացուցիչները պարտություն կրեցին: 49 կգ քաշային կարգում կիսաեզրափակիչ մենամարտը տանուլ տվեց Կորյուն Սողոմոնյանը` 6:7 հաշվով բուլղարացի Ալեքսանդեր Ալեքսանդրովին, 56 կգ քաշային կարգում ռուսաստանցի Եվգենի Ավերինին 11:15 հաշվով պարտվեց Արամ Ավագյանը: 64 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Արա Փուլուզյանը 8:9 հաշվով պարտվեց մարոկկացի Աբդելհալկ Աատակնիին: 52 կգ քաշային կարգում եզրափակիչի ուղեգրի համար Նարեկ Աբգարյանը կմրցի պորտուգալացի Պեդրո Մատոսի հետ, իսկ 69 կգ քաշային Հրայր Մաթեւոսյանը` ռուսաստանցի Ալեքսանդր Բեսպուտինի հետ:
|