Բնավ բոլոր հայտնի դերասանուհիներն ու մոդելները չեն, որ Մոխրոտիկի ոտքերի չափ փոքր ոտքեր ունեն: Հայտնի փաստ է, որ որքան բարձրահասակ է կինը, այնքան մեծ է նրա ոտքի չափսը, ուստի նաև կոշիկի համարը:
Հայտնի «Տիտանիկ» ֆիլմի գլխավոր դերակատարուհի Քեյթ Ուինսլեթըխոստովանում է, որ նախկինում ամաչում էր իր մեծ չափսի ոտքերից. դրանք 42 չափսի են: Այդ պատճառով Լեոնարդո դի Կապրիոն ֆիլմի նկարահանումների ժամանակ անընդհատ խաղում էր Ուինսլեթի հոգու հետ: Ամեն անգամ հանդերձարան մտնելիս նա բացականչում էր. «Հապա մի այս ահռելի ոտքերին նայեք: Եվ սրանք արիստոկրատ անգլուհու ոտքեր են»: Սկզբից զայրանում էի, սակայն հետո սովորեցի անուշադրության մատնել նրա ասածները: Իսկ նկարահանումներից հետո հանկարծ հասկացա, որ բոլորովին չեմ մտահոգվում կոշիկիս չափսի համար: Լեոն հանեց իմ մեջից այդ բարդույթը»:
Աշխարհիկ արքայադուստր Փերիս Հիլթոնը կրում է 43 համարի կոշիկ (որոշ աղբյուրներ պնդում են` 45): Սկանդալային Փերիս Հիլթոնը խոստովանում է, որ չի կարողանում հայտնի բուտիկներում իր համարի կոշիկ գտնել և ստիպված է հայտնի դիզայներների մոտ պատվիրել հատուկ կարված կոշիկներ:
Բնավ փոքր ոտքեր չունի նաև ամերիկացի սուպերմոդել և հեռուստահաղորդավարուհի Թայրա Բենքսը: Նա կրում է 43-44 համարի կոշիկ:
Կվենտին Տարանտինոյի մուսա Ումա Թուրմանը կրում է 43 համարի կոշիկ: Հենց իր ոտնաթաթերով երիտասարդ դերասանուհին հմայեց հայտնի ռեժիսորին և ստացավ այն դերերը, որոնց մասին շատ դերասանուհիներ երազում են: «Ես միշտ շատ անվստահ եմ եղել իմ արտաքինի պատճառով. կարծես ոչինչ իր տեղում չի»,- խոստովանում է հոլիվուդյան դերասանուհին: Ումա Թուրմանն անգամ թերապիայի կուրս է անցել, որն օգնել է նրան հրաժեշտ տալ բազմաթիվ կոմպլեքսների: Մեգ Ռայանը կրում է 42 համարի կոշիկ, թեև նրա հասակն ընդամենը 1,73 սմ է:
Մեր ժամանակների ամենագեղեցիկ և սեքսուալ կանանցից մեկը` Մոնիկա Բելուչին, կրում է 44 համարի կոշիկ: Իր 1.78 սմ հասակի պայմաններում դա բավականին համաչափ է նայվում: Ամերիկյան դերասանուհի, պրոդյուսեր, սցենարիստ և նախկին ֆոտոմոդել Ջինա Դեվիսը կրում է 44 համարի կոշիկ: Նա ավելի շատ հայտնի է իր դերակատարումներով:
Էլ Մակֆերսոն. հասակը` 1.85 սմ, ոտքերի երկարությունը` 123.5 սմ: 22 տարեկանում նա հռչակվել է աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը, ապա հաղթել «միսս մարմին» անվանակարգում: Մոդելի մոտ նշանավոր է ոչ միայն իր մարմինը, այլև կոշիկի 42.5 չափսը:
Հոլանդացի հայտնի թոփ-մոդել Ֆամկե Յանսենը, ով հաջողություն է ունեցել նաև դերասանական արվեստում, կրում է 42 համարի կոշիկ: 42 համարի կոշիկ են կրում նաև Հայդի Քլումը, Սինդի Կրոուֆորդը, Գվեն Ստեֆանին, Միշել Օբաման և Ժակլին Քենեդին: