Արեւելյան տոնացույցով` սեւ ջրային վիշապի տարին համապատասխանում է հայկական խեցգետնին: Վիշապի տոտեմ մեզ համար հարազատ է համարվում»,-նշեց Հովհաննիսյանը: Նրա խոսքով` տարեմուտի նշանն ունի կանացի բնույթ, եւ ողջ տարվա ընթացքում գերակշռելու է կանացի էներգիան, հույզերը, ընտանեկան հարատեւությունը եւ երգը: «2012 թ-ը մտքի պոտենցիալի տարի է` ծանր տարի, որովհետեւ ճնշող մեծամասնությունը մոռացել է մտածելու մասին»,-պարզաբանեց աստղաբանը: Նրա կանխատեսումների համաձայն` գալիք տարին բաժանվելու է չորս ժամանակային հատվածի, որոնք առանց անակնկալների չեն ընթանա: Տարվա ամենաբարդ շրջանը կլինի նոյեմբերիից դեկտեմբեր ընկած հատվածը: Հովհաննիսյանն ընդգծեց, որ 2012 թ-ի հուլիս ամիսը կուղեկցվի հրդեհներներով, քաղաքական-հասարակական լարվածություն կնկատվի օգոստոս ամսին: Նոր տարին կունենա նաեւ իր խորհրդանշական գույները: Հովհաննիսյանի հավաստմամբ` դրանք են սպիտակը, դեղինը եւ կանաչը, մասամբ նաեւ` կարմիրը «Գույնն ազդում է բոլոր դաշտերի վրա. մոխրագույնից եւ սեւից պետք է փորձենք զերծ մնալ»,-շեշտեց աստղաբանը` որպես երկրորդական գույներ մատնանշելով վարդագույնը եւ բաց կապույտը, որոնք պետք է գերակշռեն ինտերիերում: Տարվա քարն է մարգարիտը, վագրի աչքը եւ լուսնաքարը, մետաղը` արծաթը: Նոր տարվա տոնական սեղանին պետք է, անպայմանորեն, տեղ գտնեն ծովամթերքները եւ ձիթապտուղը: Աստղաբանը անդրադարձավ նաեւ 12 կենդանակերպի նշաններին` շեշտելով, որ տարին հատկապես հաջողակ կլինի Խոյ, Ցուլ, Կույս, Այծեղջյուր, Աղեղնավոր եւ Ջրհոս նշանների համար:
|