Սովորական խմելու ջուրն ու կիտրոնի հյութը լավագույն բնական էներգետիկներն են: Մարդկանց մեծամասնությունն այժմ հիմնվում է կոֆեինի կամ արհեստական էներգետիկ ըմպելիքների վրա, որոնք պարունակում են քիմիական տարրերի մեծամասնությունը ու Ձեզ էներգիա են հաղորդում արհեստական ճանապարհով` արյան մեջ շաքարի պարունակությունը շատացնելու ու թթվային պրոցեսների խթանման հաշվին:
Երկարատև օգտագործման պարագայում դա կարող է հանգեցնել օրգանիզմի բնական գործառույթների խանգարմանն ու վտանգավոր հիվանդությունների զարգացմանը: Կոֆեինն օրգանիզմից հանում է անհրաժեշտ հանքանյութերն ու էլեկտրելիտները:
Սուրճ ըմպելուց հետո մարդիկ որոշակի ճնշում են զգում, քանզի կոֆեինը ճնշում է գործադրում մակերիկամների վրա: Սուրճը խթանում է այդ օրգանների աշխատանքը, որպեսզի այն կարճ ժամանակում արտադրի առավելագույն քանակությամբ ադրենալին ու նորադրենալին:
Մինչդեռ առավոտյան թարմանալը շատ ավելի հեշտ է: Քնից հետո օրգանիզմին պարզապես անհրաժեշտ է այնպիսի հեղուկ, որը կհեռացնի տոքսինները և կլավացնի բջիջների աշխատանքը:
Կիտրոնը վիտամին P-ի բնական աղբյուր է, որը մի քանի անգամ ուժեղացնում է վիտամին C-ի աշխատանքը: Համաձայն ուսումնասիրություններին` մաքուր ջրի օգտագործումը լավացնում է կապիլյար անոթների թափանցելիությունը, ինչպես նաև արյան շրջանառությունը: Հետևաբար, եթե Դուք Ձեր օրը սկսեք կիտրոնով ջրից, օրվա ընթացքում կլինեք առույգ, ակտիվ և էներգիայով լի: