ВКонтакте սոցցանցը գործարկում է գովազդի նոր տեսակ, որը թույլ կտա օգտագործողներին միավորներ հավաքել գովազդների հանդեպ ակտիվություն դրսևորելու դեպքում, հաղորդում է սոցցանցի մամուլի ծառայությունը:
Ամերիկյան հայտնի ‘’Domino's Pizza’’ ընկերությունը հայտարարել է Լուսնի վրա պիցերիա բացելու մտադրության մասին: Այս կերպ ընկերությունը ցանկանում է առավելության հասնել պիցցայի արտադրության ոլորտում հիմնական մրցակից Pizza Hut-ի նկատմամբ: Վերջինը վաղուց հպարտանում է նրանով, որ պիցցա է մատակարարում Միջազգային տիեզերակայանում գտնվող տիեզերագնացներին: Լուսնի վրա պիցերիա կառուցելու համար անհրաժեշտ է 20 միլիարդ դոլար, որից զգալի մասը կծախսվի 17 բեռնատար հրթիռներով 20 տոննա շինանյութ տեղափոխելու համար: ‘’Domino's Pizza’’-ի մամուլի քարտուղարը խոստացել է առաջիկա օրերին հայտարարարել Լուսնի վրա պիցերիայի բացման ամսաթիվը