Գոյություն ունի մի հետաքրքիր կայք որտեղ կան Հայ հայտնի մարդկանց կենսագրական տվյալները. Կայքի հրապարակած տվյալներով կայքում կա 1260 անձանց կենսագրական տվյալներ. Կայքում կան տարբեր ոլորտներում հայտնի մարդկանց կենսագրական տվյալներ. Առաջարկում ենք այցելել և ծանոթանալ մեզ շրջապատող հայտնի մարդկանց կենսագրականին
Որոշ մարդիկ պատրաստ են ամեն օր կտրել-անցնել երկար ճանապարհ` աշխատանքի հասնելու համար: Փորձագետների խոսքով` դա բացասաբար է անդրադառնում մարդու առողջության վրա: Այս մասին գրում է The Times of India-ն: Ընդ որում, կարևոր չէ` աշխատանքի ենք հասնում մեքենայով, թե հասարակական տրանսպորտով: Դրան հակառակ, դրական է գնահատվում ոտքով կամ հեծանիվով տեղաշարժվելը: Լունդ համալսարանի աշխատակիցներն ուսումնասիրել են 18-65 տարեկան 21000 մարդու առողջական վիճակը, ովքեր շաբաթվա ընթացքում աշխատում են 30 ժամից ավելի: Փորձագետները համեմատել են այն ժամանակը, որ մարդը ծախսում է աշխատանքի հասնելու համար, և մարդու առողջությունը, այդ թվում՝ քունը, հոգնածությունը և ամենօրյա սթրեսի մակարդակը: