Մոսկվայի Մեծ թատրոնի հիմնական բեմը փլուզվել է՝ գալա-համերգից հետո դեկորացիաները հավաքելու ժամանակ: Այդ մասին ուրբաթ երեկոյան հայտնել է Интерфакс գործակալությունը` հղում կատարելով մայրաքաղաքի իրավապաշտպան մարմիններին:
Ըստ գործակալության՝ տղամարդու վրա է ընկել կառույցի մի հատված: Կրծքավանդակի վնասվածքով նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքին վտանգի չի սպառնում:
Facebook-ը գործարկում է «Վստահելի ընկերներ» (Trusted Friends) ֆունկցիան` նախատեսված հաշվին մատչում ստանալու համար այն դեպքում, երբ ցանցահենները կոտրեն կամ մարդը մոռանա սեփական գաղտնաբառը։ Ինչպես տեղեկացնում է РИА «Новости» գործակալությունը, այս մասին նշված է սոցցանցի հաղորդագրության մեջ: