Ինչպես հայաֆիկացնել անդրոիդը 1. Նախքան սկսելը անհրաժեշտ են հետևյալ ֆայլերը ա) http://developer.android.com/sdk/index.html հասցեից բեռնում եք ձեր համակարգին համապատասխան զիպ ֆայլ, մեր դեպքում՝ android-sdk_r06-windows.zip բ) Tahoma և TahomaB ֆոնտերը (հղումն այստեղից կգտնեք) գ) AnySoftKeyboardLanguagePackArmenian-20100522-4rows-initial.apk ֆայլը այստեղից (հատուկ շնորհակալություն Հովհաննեսին և Հերրլադոին) Մաս 1. Քաշում ենք usb-ի դրայվերը ա) Ապազիպեք android-sdk_r06-windows.zip ֆայլը և աշխատացրեք SDK Setup ծրագիրը: Կստանաք այսպիսի պատկեր
բ) Բոլոր կանաչ ծիտիկները կրկնակտտացրեք, որ դառնա կարմի խաչ՝ կանաչ ծիտիկ դնելով միայն «Usb Driver package, Revision 3»-ի և «Android DK Tools revision 6»-ի մոտ: Եթե պատրաստվում եք անդրոիդի համար ծրագիր գրել, ապա կարող եք նաև ծտել ((ց) օվանիտաս) մյուս տեղերը:
գ) Սեղմեք Install: Եթե այսպիսի սխալ ստանանք՝
Փակեք «Refresh Sources պատուհանը» Կասեցրեք "Choose Packages to Install”պատուհանը Մենյուի ձախ կողմում ընտրեք "Settings” բլոկը Ծիտիկ դրեք «Force https://… sources to be fetched using http://…» տարբերակի վրա Փակեք և կրկին բացեք «SDK Setup» ծրագիրը
Մաս 2. Ներդրում ենք usb-ի դրայվերները Միացնում եք ձեր անդրոիդակիր հեռախոսը (մեր դեպքու՝ նեքսուս մեկը) համակարգչին: Եթե ավտոմատ չի հարցնում դրայվեր, ապա կառավարման վահանակից մտնում եք device manager այնտեղ գտնում եք նորահայտ unknown device-ը, տալիս եք Update Driver software… և ընտրում եք տեղական ներդրում բաժնում (ձեր անզիպ արած վայրում գտնվող)\android-sdk-windows\usb_driver ֆոլդերը: Next, OK: Մաս 3. Սրա համար անհրաժեշտ է, որ ձեր հեռախոսի կողպեքը լինի բացված (unlock) և մուտք ունենաք դեպի հեռախոսի root: Սրա նկարագրությունը չեմ բերում, քանի որ տարբեր հեռախոսների մոտ սրա արարողակարգը տարբեր է: Համացանցում փնտրեք «rooting և ձեր հեռախոսի համարն ու անդրոիդի տարբերակը» ու հետևեք խորհուրդներին: Կոնկրետ իմ դեպքում դա եղել է Նեքսուս Մեկ
հեռախոսը, անդրոիդ 2.2 տարբերակով: Գործողությունը շատ հեշտ է, թեպետ անելուց ստանում եք նման էկրան Ինչը նշանակում է, վերջ երաշխիքային սպասարկմանը: Միլիոնավոր մարդիկ սա անում են, առանց վախի ու խնդրի, ռիսկը ձեր վրա է: Իմ դեպքում ես սա արեցի հեռախոսը գնելու հենց հաջորդ օրն իսկ, ու, ի դեպ, կյանքումս առաջին անգամ, առանց կասկածելու: Մաս չորրորդ. Ֆոնտերի տեղադրում 1. Պատճենեք Tahoma և TahomaB ֆոնտերը \android-sdk-windows\tools ֆոլդերում: 2. Փոխեք այդ ֆոնտերի անունները համապատասխանաբար DroidSans.ttf և DroidSans-Bold.ttf: 3. Միացրեք անդրոիդակիր հեռախոսը USB պորտալարին: 4. Մտեք ձեր հեռախոսի հետևյալ մենյուն Settings-Applications-Development ու USB debugging-ի մոտ ծիտիկ դրեք: Վախեցնող հարց որ տա ասեք. «դե հա էլի»: 5. Հիմա ստուգենք միացությունը: Մտեք ձեր փանջարայի command prompt-ը: Գնացեք \android-sdk-windows\tools (ով որ չգիտի «cd» հրամանով): Ու գրեք «adb devices»: Եթե ձեր հեռախոսի անունն ու ինչ որ թվեր գրեց, ուրեմն կապն ապահովված է:
6. Հիմա գրում եք. adb remount adb push DroidSans.ttf /system/fonts/ adb push DroidSans-Bold.ttf /system/fonts/ adb shell reboot 7. Ձեր հեռախոսը կանջատվի ու կմիանա: Գնացեք ինչ որ հայկական էջ ու վայելեք հայկական ֆոնտերը: Խնդրեմ:
Մաս հինգերոդ – Գրում ենք հայերեն 1. Անդրոիդակիր հեռախոս կպցնում ենք USB-ին: Հեռախոսի մեջ կպցնում ենք (mount) USB-ն, այնպես, որ համակարգչի մեջ երևա շարժական դիսկը: 2. Պատճենում ենք AnySoftKeyboardLanguagePackArmenian-20100522-4rows-initial.apk ֆայլը հեռախոսի sd քարտի վրա:
3. Հեռախոսի մեջ մտնում ենք շուկա ու փնտրում ու տեղադրում ենք anysoftkeyboard-ը: 4. Եթե դեռ չունեք apk ինստալյատոր, ապա շուկայից ձեռք ենք բերում Android Mate կամ այլ ինստալյատոր: 5. Մտնում ենք Settings-Applications ու ծիտիկ ենք դնում Unknown sources-ի մոտ: 6. Մտնում ենք Android Mate-Installer ու տեղադրում ենք հենց նոր պատճենած AnySoftKeyboardLanguagePackArmenian-20100522-4rows-initial.apk ֆայլը: 7. Մտնում ենք settings-AnysoftKeyboard-Keyboard settings-Keyboards ու ծիտիկ դնում հայերենը: 8. Վայելեք:
9. Հա, «թ»-ն ոչ թե չկա, այլ պետք է «տ»-ն երկար պահել