Նավարկում
Կատեգորեաներ
Мини-чат
Եթե ժամանակ ունես պատասխանի
Ձեզ դուր եկա՞վ մեր կայքը
Բոլոր պատասխանները: 47

Главная » 2012 » Մարտ » 20 » Մեծ չինական պարիսպի գաղտնիքը
00:24
Մեծ չինական պարիսպի գաղտնիքը

Տեղացիներն այս պարիսպն անվանում են "Չինական պետության պատառիկներն իրար միացնող աստվածային թել": Պարսպի մյուս անվանումներն նվազ բանաստեղծական են` "Արցունքի եւ տառապանքի պատ", "Աշխարհի ամենաերկար գերեզմանոցը": Մոտավոր հաշվարկներով` Պատում թաղված է մոտ մեկ միլիոն չինացի, ովքեր մահացել են շինարարության ժամանակ` մ.թ.ա. 3-րդ դարի հզոր կայսր Ցին Շիխուանդիի օրոք (նրա անունը նշանակում է "Ցին դինաստիայի առաջին տիրակալը"): 
     Մեծ չինական պարիսպը հսկայական է: Ասում են, որ այն նույնիսկ տիեզերքից է երեւում: Մինչ այժմ Չինական պարսպի երկարության մասին գիտնականները վիճաբանում են` բերելով երկու թիվ` ավելի քան 4000 կմ եւ ավելի քան 5000 կմ: Այս պատի լայնությունն այնքան է, որ իրար կողքի հանգիստ կարող են անցնել հինգ ձիավոր: 
     Համարվում է, որ երկրի ողջ հյուսիսային սահմանի երկայնքով անցնող Չինական պարիսպը կառուցվել է թշնամիների ներխուժումից (հին ժամանակներում դրանք հոներն էին, մոնղոլները) Չինաստանը պաշտպանելու համար: Սակայն միշտ չէ, որ այն փրկել է երկիրը: Օրինակ` այս պարիսպը արգելք չհանդիսացավ Չինգիզ խանի փորձառու զորքի համար: Պարսպի գրավման վերջին հաջող փորձը կատարվել է 1933թ.-ին, երբ Չինաստանի տարածք ներխուժեցին ճապոնացիները: 
     Այժմ որոշ գիտնականների կողմից վիճարկվում են Չինական պարսպի շինարարության եւ նշանակության մասին ավանդական պատկերացումները: Նոր վարկածներ են առաջ քաշվում, որոնց համաձայն` այս հսկայական շինության ճարտարապետները եղել են ոչ թե չինացիները, այլ մեզ անհայտ քաղաքակրթության ներկայացուցիչներ: 
     Հին չինական տեքստերում բազմաթիվ հիշատակումներ կան իմաստուն եւ մարդասեր "երկնքի որդիների" մասին (ավելի ուշ այսպես սկսեցին անվանել կայսրերին): Առաջին "երկնքի որդու"` Խուանդիի ժամանելուց առաջ "հզոր կայծակի փայլատակումը գոտեւորեց Շերեփի (Մեծ արջի) համաստեղության Ծզի աստղը": Ինչպես պնդում են տեքստերը, ինքը` Խուանդին, Առյուծի համաստեղությունից էր: Հարյուր տարի լինելով Չինաստանի տիրակալը` նա հոգնում է եւ "վերադառնում իր աստղը": Առաջին "երկնքի որդուն" Երկրից տանում է "վիշապը", որը վեր է խոյանում տիեզերք հսկայական արագությամբ: 
     Ռուս ինժեներ-էլեկտրոֆիզիկոս Վլադիմիր Կորոբեյնիկովը հետեւյալ հետաքրքիր վարկածն է առաջ քաշում չինական պարսպի նշանակության վերաբերյալ: Հասկանալի է, որ այլ մոլորակներից եկվորներին եւ նրանց հաջորդներին հարկավոր էր գերհեռավոր միջգալակտիկական կապ ինչպես իրենց մոլորակի բնակիչների, այնպես էլ հնարավոր այլ քաղաքակրթությունների հետ: Այս նպատակով էլ կառուցվել են Մեծ չինական պարիսպը եւ եգիպտական բուրգերը Գիզայում` դառնալով ընդհանուր միջգալակտիկական "ռադիոկայանի" մասեր: Նրանց օգնությամբ Երկրից ազդանշաններն ակնթարթորեն հասնում էին տիեզերքի ցանկացած կետ: 
    Կորոբեյնիկովը նշում է, որ պարսպի ավելի մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրա նախագծում գաղտնագրված են ճշտագույն մաթեմատիկական հաշվարկներ: "Չինական պարիսպն անցնում է 30-րդ զուգահեռականով: Հայտնի է, որ հասարակածը Երկրագունդը կիսում է երկու մասի, բայց ոչ հավասար: Դեպի հյուսիս ցամաքի մակերեսն ավելի մեծ է: Իսկ եթե տանենք Երկրագունդը երկու հավասար մասերի բաժանող ենթադրվող հասարակածի գիծը, ապա այն կանցնի համարյա 30-րդ զուգահեռականով եւ այնքան էլ ուղիղ գիծ չի լինի: Այ հենց այդ զիգզագաձեւ ենթադրվող հասարակածով է ձգվում Չինական պատը, իսկ եթե այն շարունակենք, ապա այն կանցնի նաեւ Գիզայի բուրգերով": 
     Մեր մոլորակն ունի իր սեփական էլեկտրական լիցքը: Չինական պարսպի տակ այն բաժանվում է երկու հավասար մասերի` դեպի հյուսիս եւ հարավ: Կորոբեյնիկովի վարկածի համաձայն` Երկրագունդն ունի նաեւ իր սեփական էլեկտրամագնիսական ալիքը Գալակտիկայում: Ինչ-որ մեկը Չինական պարսպով էլեկտրական ազդանշան էր անցկացնում, որն առաջացնում էր Երկրագնդի էլեկտրական լիցքի բաշխում հյուսիսային եւ հարավային մասերի միջեւ: Իր հերթին, Երկրի լիցքի բաշխումն ակնթարթորեն փոխում էր տիեզերք ճառագայթվող մոլորակի ալիքի կառուցվածքը: 
     "Սա դեռեւս գիտությանն անհայտ, ակնթարթային կապի տրանսցենդենտային (սահմանից դուրս) համակարգերի սկզբունքն է,-ընդգծում է Կորոբեյնիկովը,-բայց որտեղի՞ց այս մասին գիտեին մեր թվարկությունից առաջ, եթե հիմա տեսական էլեկտրադինամիկան նոր է մոտեցել այսպիսի բաների ըմբռնմանը": 
     Միջգալակտիկական ընդունիչում եգիպտական բուրգերն էլ ռեզոնատոր-անտենաների դեր են կատարում: Նրանք տիեզերքից տեղեկատվություն են ընդունում` "աշխատելով" Երկրի ալիքների եւ գալակտիկական ալիքների երկարությունների տարբերության վրա: Սա է պատճառը, որ բուրգերի համար էլ են ընտրված շատ ճշգրիտ տեխնիկական պարամետրեր: 
     Վերջին տվյալներով` չինական կառավարությունը ձեռնամուխ է եղել Մեծ չինական պարսպի վերականգնման աշխատանքներին: 
Просмотров: 700 | Добавил: ViPortal | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Էլեկտրոնային գիրք


Секреты Google AdSense
Хотите узнать, как мне
удалось
получать от Google
 по 1500$ ежемесячно, в виде
 пассивного дохода?


Узнать сейчас >>>

վիճակագրություն
 

Օնլայն են ընդամենը 1
Հյուրեր 1
Անդամներ 0

E-mail:
Пароль:
Посетители за сегодня
Կայքի ընկերները
Create your own banner at mybannermaker.com!
 Create your own banner at mybannermaker.com!
Все способы заработка!!!
...

Այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումներում մեջբերումներ անելիս հղումը բլոգին պարտադիր է: © ViPortal.do.am


$