Նավարկում
Կատեգորեաներ
Мини-чат
Եթե ժամանակ ունես պատասխանի
Ո՞ր ֆուտբոլիստին եք նախընտրում
Բոլոր պատասխանները: 66

Главная » 2013 » Մայիս » 17 » Հայ ամենացանկալի հայտնի հարսնացուները
01:58
Հայ ամենացանկալի հայտնի հարսնացուները

Ունենալ հայտնի կողակից ոչ բոլորը կցանկանան՝ հատկապես, եթե դա վերաբերվում է իգական սեռին: Նա մշտապես բոլորի ուշադրության կենտրոնում է, ուստի խանդելու առիթներն էլ այս պարագայում կրկնապատկվում են:

Հայկական շոու-բիզնեսում գեղեցկուհիների պակաս չի զգացվում, իսկ նրանցից շատերը դեռ չեն գտել իրենց երկրորդ կեսին կամ գոնե հրապարակավ չեն ասել: Slaq.am-ի իրականացրած հարցումների արդյունքում կազմվեց հայ ամենացանկալի հարսնացուների տասնյակը, որր ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:Հարկ է նկատել, որ ամեն տարի հայտնի հարսնացուների թիվը ցանկը փոփոխության է ենթարկվում, իսկ սա նշանակում է, որ շատերը գտնում են իրենց երկրոդ կեսին ու կազմում ամուր ընտանիք։

Դերասանուհի Նազենի Հովհաննիսյան


Այս տարի լրանում է դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի 31-ամյակը: Շատերն են նրան համարում գեղեցկության չափանիշ: Նա գեղեցիկ է և խելացի... իսկ արդյո՞ք յուրաքանչյուր տղամարդ կցանկանա իր կողքին տեսնել նման մի կնոջ, ով գուցե և իրենից էլ շատ առավելություններ ունի... Թերևս հենց սա է պատճառը, որ դերասանուհին մինչ օրս միայնակ է:

Երգչուհի Սոֆի Մխեյան

Այս տարի լրացավ երգչուհի Սոֆի Մխեյանի 29-ամյակը: Նա միշտ ակտիվ է, ունի ընկերական մեծ շրջապատ, սակայն դեռ չի գտել իր երկրորդ կեսին:

Սյուզի Մելիքյան

Հայկական շոու-բիզնեսի արքայադուստր Սյուզի Մելիքյանը ևս դեռ չի գտել իր երկրորդ կեսին, սակայն երկրպագուների պակաս չունի:

Արևիկ Ուդումյան

Արևիկ Ուդումյանը ևս 29 տարեկան է: Շիկահեր այս գեղեցկուհին բավականին ակտիվ է: Նա աշխատում է մի քանի բնագավառներում ու վստահաբար կարելի է ասել, որ ազատ ժամանակ գրեթե չի ունենում: Հենց սա է երևի պատճառը, որ Արևիկ Ուդումյանը դեռ չի գտել իր երկրորդ կեսին:

Երգչուհի Լիլու

Երգչուհի Լիլուի սիրտն այս պահին զբաղված չէ: Նրա անձնական կյանքում տեղի ունեցող յուրաքանչյուր փոփոխություն դառնում է հանրության քննարկման առարկա: Լիլուն անկեղծ է ու բարի և հավանաբար նա սիրո հարցում էլ կլինի նվիրված ու անկեղծ:

Հաղորդավարուհի Գոհար Գասպարյան

Հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը 27 տարեկան է: Տևական ժամանակ խոսակցություններ էին շրջանառվում այն մասին, որ Գոհար Գասպարյանը հանդիպում է Արթուր Աբրահամի հետ, սակայն լուրերը հերքվեցին: Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի այն տղամարդը, ով կգերի այս գեղեցկուհի սիրտը...Թերևս նման փորձեր անող տղամարդկանց թիվը շատ է, սակայն Գոհարը ևս դեռ չի գտել իր կողակցին:

Լուսինե Թովմասյան

Գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը ևս դեռ չի գտել այն միակին, ում կցանկանար տեսնել իր կողքին: Ինչպես ինքն է ասում՝ գեղեցիկ լինելը կապ չունի միայնակ լինելու հետ: Հուսանք, որ 26-ամյա այս գեղեցկուհին շուտով այլևս միայնակ չի լինի, այլ կգտնի իրեն արժանի մարդու:

Դերասանուհի Շուշաննա Թովմասյան

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանն ընդամենը 21 տարեկան է: «Դժվար ապրուստ» սերիալից հետո մեծ ճանաչում ձեռք բերած այս դերասանուհին շատերի կողմից արագ սիրվեց ու գնահատվեց:

Իվետա Մուկուչյան

Գերմանիայից Հայաստան եկած այս գեղեցկուհի երգչուհին կարճ ժամանակահատվածում կարողացավ հայտնություն ձեռք բերել ու գերել շատ ու շատ հայ տղամարդկանց սրտեր, սակայն նա ևս դեռ չի ամուսնացել ու նրան էլ մեր ընթերցողները դասում են հայ ամենացանկալի հարսնացուների թվին:Իվետա Մուկուչյանը 27 տարեկան է:

Դերասանուհի Անի Պետրոսյան

Դերասանուհի Անի Պետրոսյանը 32 տարեկան է: Գրավիչ արտաքինով աչքի ընկնող այս դերասանուհին ևս չի գտել իր երկրորդ կեսին:

Просмотров: 533 | Добавил: ViPortal | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Էլեկտրոնային գիրք


Секреты Google AdSense
Хотите узнать, как мне
удалось
получать от Google
 по 1500$ ежемесячно, в виде
 пассивного дохода?


Узнать сейчас >>>

վիճակագրություն
 

Օնլայն են ընդամենը 1
Հյուրեր 1
Անդամներ 0

E-mail:
Пароль:
Посетители за сегодня
Կայքի ընկերները
Create your own banner at mybannermaker.com!
 Create your own banner at mybannermaker.com!
Все способы заработка!!!
...

Այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումներում մեջբերումներ անելիս հղումը բլոգին պարտադիր է: © ViPortal.do.am


$