Նավարկում
Կատեգորեաներ
Мини-чат
Եթե ժամանակ ունես պատասխանի
Ո՞ր ակումբին եք երկրպագում
Բոլոր պատասխանները: 70

Главная » 2012 » Մարտ » 16 » Դեպքեր գիտնականների կյանքից
18:10
Դեպքեր գիտնականների կյանքից

Դավիթ Հիլբերտը (1862-1943) իր դասախոսություններից մեկի ժամանակ ասել է. "Ամեն մարդ ինչ-որ մտահորիզոն ունի: Երբ դա նեղանում և դառնում է անվերջ փոքր, վերածվում է կետի: Այդ ժամանակ մարդն ասում է."Սա իմ տեսակետն է""


Այն տարիներին, երբ Մյունխենում ապրում էր հայտնի տեսաբան ֆիզիկոս Առնոլդ Զոմերֆելդը (1868 - 1954), քաղաքի տրոլեյբուսներն ամռանը հովացվում էին առաստաղի երկու անցքերի մեջ տեղադրված վինտիլյատորներով, որոնք շարժիչ չունեին:
Մի ուանող նկատել էր, որ համարիա միշտ նույն տրոլեյբուսի վինտիլատորները պտտվում էին հակառակ ուղղություններով, չնայած դրանք երկուսն էլ կարող էին պտտվել ինչպես ժամսլաքի ուղղությամբ, այնպես էլ հակառակ ուղղությամբ:
Ուանողը խնդրել էր Զոմերֆելդին, որ բացատրի այդ երևույթը:
- Սա հեշտությամբ բացատրվում է,- ասել էր տեսաբանը:
- Օդը մտնելով առաջին վինտիլյատոր` նրան պատահական ուղղությամբ պտույտ է հաղորդում: Երբ տրոլեյբուսը շարժվում է, առաջին վինտիլյատորից մղված օդը տարածվում է առաստաղով և հասնելով երկրորդ վինտիլյատորին նույն ուղղությամբ պտույտ է հաղորդում նաև երկրորդին:
- Բայց, պրոֆեսոր, - բողոքել էր ուսանողը, - դրանք գրեթե միշտ պտտվում են տարբեր ուղղություններով:
- Այդպես, - ասել է Զոմերֆելդը, բայց դա ավելի հեշտ է բացատրել:


Հայտնի է, որ տեսաաբան ֆիզիկոսները ոչ միայն չեն կարողանում օգտվել փորձարարական սարքերից, այլ նույնիսկ փչացնում են դրանք:
Ասում են, որ այդ հատկությամբ շատ ուժեղ էր Պաուլին: Շատ փորձարարներ համարում էին, որ նրան չի կարելի թողնել լաբորատորիա, եթե չեք ուզում, որ բոլոր սարքերը շարքից դուրս գան:
Մի անգամ Ջ. Ֆրանկի Գյոթինգենի լաբորատորիայում պայթուն տեղի ունեցավ, բարեբախտաբար առանց մարդկային զոհերի: Հետագայում Ֆրանկը ասել է, որ իրեն հաջողվել է պարզել, որ հենց այդ պահին Գյոթինգենի կայարանում, լաբորատորիայից մի քանի կիլոմետր հեռու, կանգ է առել մի գնացք, որում գտնվել է Պաուլին: Եվ Ֆրանկը ավելացրել է. "Այդ էֆեկտի գործողության շառավիղը ստիպում է մտածել, որ Պաուլին բոլոր ժամանակների մեծագույն տեսաբանն է”


Մի անգամ ուշ երեկոյան Ռեզերֆորդը մտավ լաբորատորիա, ուր դեռ աշխատում էր նրա աշակերտներից մեկը:
-Այսքան ուշ ի՞նչ եք անում:
-Աշխատում եմ,- եղավ պատասխանը:
-Իսկ ի՞նչ եք անում Դուք ցերեկը:
-Իհարկե աշխատում եմ, պատասխանեց աշակերտը:
-Իսկ վաղ առավոտյան էլ ե՞ք աշխատում:
-Այո, պրոֆեսոր,-հաստատեց աշակերտը` սպասելով գովեստի:
-Ռեզերֆորդը մռայլվեց և զայրացած հարցրեց.-Իսկ ե՞րբ եք Դուք մտածում:


Ֆրանսիացի մաթեմատիկոս և լուսավորիչ Դ’Ալամբերը (1771-1783) մի ամգամ մի ազնվականի որդու մաթեմատիկա է սովորեցնում, որը շատ թույլ էր: Նրան պարզագույն մի բան ապացուցելու մի քանի անհաջող փորձերից հետո Դ’Ալամբերը հուսահատ բացականչում է. 
-Պարոն, ազնիվ խոսք` այդ թեորեմը ճիշտ է:
Աշակերտը զարմացած պատասխանում է.
-Ինչո՞ւ Դուք միանգամից ինձ այդպես չասացիք: Դուք ազնվական եք, ես նույնպես, այնպես, որ Ձեր ազնիվ խոսքը ինձ լրիվ բավարար էր:
Просмотров: 1002 | Добавил: ViPortal | Рейтинг: 1.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Էլեկտրոնային գիրք


Секреты Google AdSense
Хотите узнать, как мне
удалось
получать от Google
 по 1500$ ежемесячно, в виде
 пассивного дохода?


Узнать сейчас >>>

վիճակագրություն
 

Օնլայն են ընդամենը 1
Հյուրեր 1
Անդամներ 0

E-mail:
Пароль:
Посетители за сегодня
Կայքի ընկերները
Create your own banner at mybannermaker.com!
 Create your own banner at mybannermaker.com!
Все способы заработка!!!
...

Այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումներում մեջբերումներ անելիս հղումը բլոգին պարտադիր է: © ViPortal.do.am


$