Նավարկում
Կատեգորեաներ
Мини-чат
Եթե ժամանակ ունես պատասխանի
Որտեղի՞ց իմացաք մեր կայքի մասին ?
Բոլոր պատասխանները: 50

Главная » 2012 » Ապրիլ » 6 » ԱԼԿՈՀՈԼԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎՐԱ
23:33
ԱԼԿՈՀՈԼԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎՐԱ
Մարդու օրգանիզմում չկա մի այնպիսի օրգան, որը չտուժի ալկոհոլից: 

Նյարդային համակարգն ալկոհոլի հանդեպ խիստ զգայուն է: Եթե ալկոհոլի խտությունն արյան մեջ ընդունենք 1 միավոր, ապա լյարդում այն կկազմի` 1.45, ողնուղեղում` 1.50, իսկ ուղեղում` 1.75 միավոր: 

Ալկոհոլի մշտական գործածության դեպքում առաջանում են քնի, ախորժակի, ծայրանդամների ֆունկցիայի խանգարումներ (պարեզներ, պարալիզներ), ցնցումային նոպաներ, ուղեղի թաղանթների գրգռման երեւույթներ, քայլվածքի շեղումներ: Ընդ որում` նյարդային համակարգի խանգարումները կրում են ոչ թե բորբոքային, այլ դեգեներատիվ-դեստրուկտիվ բնույթ եւ արտահայտվում են էնցեֆալոպաթիաների, պոլինեւրոպաթիաների ձեւով: 

Ալկոհոլային ծագման պոլինեւրոպաթիաների ժամանակ առաջին հերթին տուժում են մեծ եւ փոքր ոլոքային նյարդերի ֆունկցիաները: Դրանցից առաջինի բորբոքումների ժամանակ նկատվում է ոտնաթաթի ներբանի եւ մատների ծալման ֆունկցիաների անբավարարություն, ոտնաթաթը թուլանում է, կախվում, թեքվում դեպի ներս: 

Փոքր ոլոքային բորբոքումների դեպքում ոտնաթաթը եւ ոտքի մատները ծալվում են դեպի վեր: Որպեսզի քայլելիս հիվանդը ոտքի մատները հատակին չխփի, ստիպված քայլում է ոտնաթաթը չափից ավելի բարձրացնելով` «աքլորի քայլվածքով»: Ոտնաթաթերի ֆունկցիաների երկկողմանի խանգարման ժամանակ հիվանդը սկսում է քայլել ձիու նման: 

Այս դեպքում սրունքների եւ ոտնաթաթերի մկանների տոնուսն ընկնում է, հոդերի շարժումները դառնում են պասիվ: Սրունքների, ոտնաթաթերի մաշկի ցավի ու ջերմության զգացողությունը թուլանում է: 

Պոլինեւրոպաթիայի դեպքում սկսվում են ձեռքերի ու ոտքերի ցավեր, մկանների ցնցումային ջղաձգումներ: Հաճախ ցավի զգացումը պահպանվում է, իսկ ջերմազգացողությունը` խանգարվում, եւ ընդհակառակը: Ոչ հազվադեպ շարժողական ու զգայական խանգարումները զուգակցվում են անոթային-վեգետատիվ բնույթի մի շարք այլ խանգարումներով (շատ քրտնարտադրություն, մրսելու զգացում եւ այլն): Ախտահարվում են հիմնականում ողնուղեղային, երբեմն էլ` գանգուղեղային նյարդերը: 

Տեսողական նյարդի բորբոքումների ժամանակ տեսողությունը վատանում է, տեսադաշտը` նեղանում: 

Ալկոհոլային ծագման նյարդային խանգարումներից է նաեւ Գայե-Վերնիկեի ալկոհոլային էնցեֆալոպաթիան, որի ժամանակ քայլվածքը փոխվում է, գիտակցությունը` մթագնում, տեսողական ապարատի ֆունկցիան` խանգարվում: Հիվանդությունը երբեմն սկսվում է ցնցումային-ջղաձգումային նոպաներով: Առաջանում է շլություն կամ ակնագնդերի լրիվ անշարժություն, բբերը նեղանում են, ակնակոպերը` այտուցվում եւ իջնում: Մկանների տոնուսն ընկնում կամ բարձրանում է: Հիվանդի խոսակցականը դառնում է անհասկանալի, առաջանում են տեսողական եւ լսողական ցնորքներ, հիշողության խորը խանգարումներ, տկարամտության երեւույթներ, եւ հիվանդը կարող է նույնիսկ մահանալ: 

Ուղեղային ատաքսիա կոչվող հիվանդությունը սկսվում է երկար ժամանակ ալկոհոլ օգտագործելուց կամ ալկոհոլային սուր թունավորումներից եւ, այսպես կոչված` ալկոհոլային բնույթի գիտակցության խանգարման երեւույթներն անցնելուց հետո: Այս հիվանդության ժամանակ շարժումների կոորդինացիան խանգարվում է: Հիվանդները քայլում են անվստահ, լայն բացված ոտքերով, օրորվելով: Այդ երեւույթներն ավելի ցայտուն են դառնում քայլելու ժամանակ կտրուկ շրջադարձեր կատարելիս կամ շարժման ուղղությունը փոխելիս: 

Վերը նշված օրգանական փոփոխությունները վերանում են, երբ հիվանդը դադարեցնում է ալկոհոլային խմիչքների օգտագործումը: Հակառակ դեպքում, հիվանդությունը դառնում է քրոնիկական եւ դժվարությամբ է բուժվում: 

Մատների դողի (տրեմոր) ժամանակ վերին վերջույթների մկանների ուժը թուլանում է: Դողն ուժեղանում է, երբ ցանկանում են ձեռքերը հորիզոնական վիճակում անշարժ պահել: Ալկոհոլ քիչ օգտագործելու դեպքում դողը պակասում է, սակայն չարաշահելու հետեւանքով սկսվում է ձեռքերի, կոպերի գլխի, ներքին վերջույթների մկանների դող: 

Քրոնիկական ալկոհոլային թունավորումը դառնում է վեգետատիվ-անոթային նյարդաէնդոկրինային, նյարդասնուցողական բնույթի մի շարք խանգարումների պատճառ: Սկզբնական շրջանում ալկոհոլի ազդեցության տակ սրտի զարկերն արագանում են, զարկերակային ճնշումը` բարձրանում, իսկ հետագայում զարկերը դանդաղում են, արյան ճնշումը` իջնում, ներքին օրգանների ֆունկցիաները` ընկճվում: Սկսվում են տեւական բնույթի գլխացավեր, դող, գլխապտույտներ, սրտխառնոց եւ այլն: Հաճախ սեռական ֆունկցիան թուլանում է, մակերիկամների, վահանագեղձի եւ մի շարք այլ գեղձերի ֆունկցիաները` խանգարվում: 
Ալկոհոլային ախորժակազրկության (անորեքսիա) դեպքում սկզբնական շրջանում կենտրոնական նյարդային համակարգի ախորժակի կենտրոնը գրգռվում է, եւ մարդիկ դառնում են շատակեր: Հետագայում ախորժակը լավանում է միայն ալկոհոլ օգտագործելիս, իսկ ավելի ուշ այն բացակայում է: 

Ալկոհոլը բացասաբար է անդրադառնում նաեւ քնի վրա: Սկզբնական շրջանում մարդը կարողանում է քնել միայն այն օգտագործելուց հետո: Հետագայում քունն ավելի է խանգարվում, դառնում ոչ տեւական: Հիվանդը հաճախ մղձավանջային երազների պատճառով արթնանում է: Ալկոհոլի տեւական ազդեցության հետեւանքով ուղեղի անոթների պատերի թափանցելիությունը բարձրանում է, լյարդի ֆունկցիան, հետեւաբար` նյութափոխանակության ողջ ֆունկցիան խանգարվում է եւ սկսում է զարգանալ հիպերտոնիկ հիվանդություն, ուղեղի անոթների աթերոսկլերոզ: 

Եթե նկատի ունենանք, որ մարդու ներքին օրգանների եւ հոգեկան պրոցեսների նորմալ աշխատանքը պայմանավորված է նրա նյարդային համակարգի նորմալ ֆիզիոլոգիական վիճակով, ապա պարզ կդառնա, որ այդ համակարգի աններդաշնակ եւ հիվանդագին վիճակն էլ հենց նրա հոգեկան ոլորտի խանգարումների միակ պատճառն է: Իզուր չի ասվում`"առողջ մարմնում` առողջ հոգի":
Просмотров: 189 | Добавил: ViPortal | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Էլեկտրոնային գիրք


Секреты Google AdSense
Хотите узнать, как мне
удалось
получать от Google
 по 1500$ ежемесячно, в виде
 пассивного дохода?


Узнать сейчас >>>

վիճակագրություն
 

Օնլայն են ընդամենը 1
Հյուրեր 1
Անդամներ 0

E-mail:
Пароль:
Посетители за сегодня
Կայքի ընկերները
Create your own banner at mybannermaker.com!
 Create your own banner at mybannermaker.com!
Все способы заработка!!!
...

Այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումներում մեջբերումներ անելիս հղումը բլոգին պարտադիր է: © ViPortal.do.am


$