Աշխարհում առաջին համացանցային տոնավաճառն անցկացվում է Ֆրանսիայում: Նոր կայքը համաշխարհային ցանցում իր այցելուներին առաջարկում է դիտել վիրտուալ ցուցադրությունը, որը ներկայացնում է ֆրանսիական 120-ից ավելի ընկերությունների արտադրանքը:
Դերասանուհի, «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալում նկարահանվող Անժելա Սարգսյանի պոռնկագրական լուսանկարների փաստով հարուցված քրգործի նախաքննությունը ընթանում է հույժ գաղտնի պայմաններում:
Ըստ Հայաստանի ժամանակի հաշվարկման կարգի Հոկտեմբերի 30-ին ժամը 3 ին ժամացույցի սլաքները հետ ենք տալիս 1 ժամով - Դա նշանակում է ,որ դուք ավելի շատ եք քնելու ))). Սա վերջին անգամն է որ մենք հետ ենք տալիս ժամեր
Մոսկվայի Մեծ թատրոնի հիմնական բեմը փլուզվել է՝ գալա-համերգից հետո դեկորացիաները հավաքելու ժամանակ: Այդ մասին ուրբաթ երեկոյան հայտնել է Интерфакс գործակալությունը` հղում կատարելով մայրաքաղաքի իրավապաշտպան մարմիններին:
Ըստ գործակալության՝ տղամարդու վրա է ընկել կառույցի մի հատված: Կրծքավանդակի վնասվածքով նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքին վտանգի չի սպառնում:
Facebook-ը գործարկում է «Վստահելի ընկերներ» (Trusted Friends) ֆունկցիան` նախատեսված հաշվին մատչում ստանալու համար այն դեպքում, երբ ցանցահենները կոտրեն կամ մարդը մոռանա սեփական գաղտնաբառը։ Ինչպես տեղեկացնում է РИА «Новости» գործակալությունը, այս մասին նշված է սոցցանցի հաղորդագրության մեջ: