Նավարկում
Կատեգորեաներ
Мини-чат
Եթե ժամանակ ունես պատասխանի
Ո՞ր ֆուտբոլիստին եք նախընտրում
Բոլոր պատասխանները: 71

Главная » 2012 » Մարտ » 07

SHNORHAVORUM ENQ BOLOR GEXECIK SERI NERKAYACUCICHNERI MARTI-8@. CANKANUM ENQ AROXJUTYU, ERJANKUTYUN, KANACH CHANAPARH, ERKAR TARINERI KYANQ...
Просмотров: 3006 | Добавил: ViPortal | Дата: 07.03.2012 | Комментарии (0)

Ձեզ եմ ներկայացնում ևս մի հետաքրքիր ինտերակտիվ-վիդեո, որի միջոցով դուք կհայտնվեք երաժշտական տեսահոլովակում: Ձեզ մնում է միայն այցելել ներքևում տեղադրված հղումը, ընտրել երաժշտության տիպը և ներբեռնել ձեր նկարը:Բարի ժամանց...

Просмотров: 473 | Добавил: ViPortal | Дата: 07.03.2012 | Комментарии (0)


Klout.com կայքը թույլ է տալիս հաշվել ձեր ակտիվությունը տարբեր սոցիալական կայքերում և արդյունքը համեմատել այլ մարդկանց հետ: Հաշվարկը կատարվում է Twitter-ում, Facebook-ում և Google+ -ում ձեր ակտիվության հիման վրա: Միավորներիի միջակայքը 0-100 է, այսինքն առավելագույնը կարող եք ստանալ 100 միավոր: Հաշվարկը կատարվում է պարբերաբար, այնպես որ այսօրվա ձեր ունեցած միավորը կարող է տարբերվել վաղվա միավորից: Klout-ում բարձր միավորներ հավաքելու համար անհրաժեշտ է՝ ....
Просмотров: 444 | Добавил: ViPortal | Дата: 07.03.2012 | Комментарии (0)


 Այսօր առավոտյան հանրահայտ Համադասարանցիներ կայքում նկատեցի մի նոր փոփոխություն, որը կարծում եմ կուրախացնի «Odniklassniki.ru»-ի կայքի սիրահարներին: Այդ հավելումը հնարավորություն է տալիս դուք ինքներդ ձեզ նվերներ ուղարկել: Այդ գործողությունները կատարելու համար հետևեք ինձ, թե ինչպես է դա արվում:
Просмотров: 488 | Добавил: ViPortal | Дата: 07.03.2012 | Комментарии (0)

Եթե զանգահարում եք որևէ մեկին և հերախոսափողը վերցնում է ոչ նա՝ ում դուք ցանկանում եիք, նախ պետք է բարևել, ապա ներկայանալ: Կամ եթե կատարում եք ձեր ծնողների հանձնարարությունը, ապա սկսեք այսպես. 
օր. - Բարև ձեզ,  ես Հայկն եմ, Արտաշի որդին հայրս ձեզ խնդրեց փոխանցել.... և այլն:
Եթե ձեր տանը հնչում է հերախոսազանգը և լսափողը վերցնում եէ դուք, ապա աշխատեք , որ «ԱՅՈ-Ն» հնչի սիրալիր, բարեացակամ: ԵՎ մի մտածեք, որ զանգահարողը չի տեսնելու ձեր դեմքը: ՀԻՇԵՔ՝ երբեք անմիջապես մի հարցրեք ո՞վ է: Նախ հարցրեք թե ում է ուզում որ կանչեք լսափողի մոտ, եթե նա  ում զանգահարել են տանը չէ  ապա քաղաքավարի պատասխանեք.
- Նա տանը չէ, ի՞նչ փոխանցեմ նրան:
ԵՎ չմորանաք զանգի մասին տեղեկացնել, որպեսզի զանգահարողը չնեղանա: 
Просмотров: 474 | Добавил: ViPortal | Дата: 07.03.2012 | Комментарии (0)

Մարդիկ միմյանց հրաժեշտ են հալիս տարբեր կերպ:  Դա կախված է օրվա այն պահից, երբ հրաժեշտ են տալիս և թէ ում և ինչպիսի հանգամանքներում են հրաժեշտ տալիս: Սովորաբար ընդունված է հրաժեշտ տալիս ասել ցտեսություն կամ մինջ հանդիպում, եթե իհարկե համոզված եք, որ որոշ ժամանակ անց  հանդիպելու եք: Երեկոյան ժամերին հրաժեշտ տալիս մարդիկ միմյանց հայտնում են բարի գիշեր: Մտերիմ մարդիկ, ինչպես հանդիպելիս, այնպես էլ հրաժեշտ տալիս միմյանց համբուրում են: Ավելի պաշտոնական շրջանակներում կարելի է ասել.
-Թույլ տվեք ձեզ հրաժեշտ տալ: Եթե ստիպված եք ժամանակից շուտ  հեռանալ որևէ հյուրնկալությունից կամ միջոցառումից պետք է ասել.
- Ցավում եմ բայց ես պետք է հեռանամ: 
Ընդհանրապես դաստիարակված մարդիկ հրաժեշտ տալիս խոնարում են գլուխները և նորից տեսնելու ցանկություն հայտնում:
ՄԻՇՏ ՀԻՇԵՔ՝ ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ «ՁԵԶ» ՉԵՆ ԱՍՈՒՄ: ՊԵՏՔ Է ԱՍԵԼ ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՁԵԶ:
Просмотров: 521 | Добавил: ViPortal | Дата: 07.03.2012 | Комментарии (0)

Բոլորի բերանից հնչում է հետևյալ արտահայտությունը. «Ա՜հ, դե երկիրը երկիր չի…»: Հարգելիներս, իսկ երբևէ մտածել եք, որ երկիրը ժողովրդից է կազմված, իսկ դուք էլ հենց այդ ժողովրդի մի մասնիկն եք, ու եթե ցանկանաք, կարող եք ինքներդ որոշ բաներ փոխել` փոխանակ ուրիշներից փոփոխություններ սպասելու: Ես չեմ ասում` գնացեք նախագահ դարձեք, ո՛չ: Բայց գոնե մի անգամ փորձեք երկրի վատ վիճակի մեղքը տեսնել միայն ձեր մեջ: Պատկերացրեք, թե ինչ լավ կլինի, եթե դուք ձեր աշխատանքով նպաստեք, գոնե մի չնչին լումա ներդնեք երկրի զարգացման ու բարգավաճման գործում: Հավատացնում եմ, եթե յուրաքանրյուրը այդպես մտածի և փորձի միայն փող աշխատելուց կամ բողոքելուց բացի մի բան անել իր երկրի համար, վիճակը կտրուկ կփոխվի դեպի լավը: Հայրենիքի շահը ձեր շահն է, բոլորիս շահն է: Հաստատ է, որ բոլորիս էլ հաճելի կլինի ապրել ծաղկուն երկրում, ծաղկուն թե արտաքին տեսքով, թե տնտեսությամբ: Դրա համր էլ խնդրում եմ, որ ձեր մտահորիզոնը մի քիչ ավելի լայն բացեք և բացի անձնական խնդիրներից նկատեք նաև հասարակականը, համաժողովրդականը, որի մասնիկն է նաև ձեր անձնականը: Փորձեք այդ երկուսի ոսկե միջինը գտնել և, երաշխավորում եմ` երջանիկ կլինեք նրա համար, որ մի բարի գործ եք արել (իսկ դա, ինձ թվում է` գիտեք, որ ամենահաճելի զգացողություններից մեկն է) և դրանով նաև կկարողանաք նյութական և հոգեկան բարեկեցություն ապահովել ձեզ համար:րբևէ մտածել եք, թե ինչու՞ եք հայ ծնվել: Ձեր մտքով չի՞ անցել, որ եթե ծնվել եք հայ, ուրեմն դուք ձեր կյանքում առաքելություն ունեք գործելու Հայաստանի համար: Եթե ոչ, ուրեմն ժամանակն է, որ դրա մասին շատ լուրջ մտածեք: Կյանքը մեկ անգամ է տրվում, ինչ ուզում եք արեք, բայց այն մի վատնեք չարիքով ու անգործությամբ: Չարիքը միշտ էլ չարիք է ծնում, իսկ չարիքներից մեծագույնը անգործությունն է: Այնպես որ եկեք միասին, համախմբված աշխատենք հանուն հայրենիքի և հայ ժողովրդի, որը հենց մենք եք` դու, հարազատներդ, ընկերներդ, նույնիսկ իշխանություններն ու կարավարությունը և ես :) : Հաճելի է, չէ՞, Լոնդոնում կամ Փարիզում վայելել կյանքը ու հիանալ նրանց մշակույթի գեղեցկությամբ, ինչն էլ հենց նրանց բարեկեցության հիմնական նախապայմաններից է: Իրենք են իրենց երկիրն այդպիսին կերտել: Իսկ չէի՞ք ցանկանա, որ Երևանն էլ իր պատմական ու մշակութային արժեքներով, արժանիքներով ու գեղեցկուրյամբ Փարիզի ու Լոնդոնի կողքին կանգներ և ամենայն անկեղծությամբ հպարտ լինեիք, որ ծնվել ու ապրում եք Հայաստանում, որ ՀԱՅ եք: Եթե այո, ուրեմն մի մոռացեք, որ ամեն ինչ ձեր ձեռքում է: Անհնարին ոչինչ չկա, պետք է միայն կամք, ցանկություն ու նպատակ, որոնք բանական մարդ էակի ու նրա կյանքի հիմնական շարժիչ ուժն են հանդիսանում:
Просмотров: 389 | Добавил: ViPortal | Дата: 07.03.2012 | Комментарии (0)

Էլեկտրոնային գիրք


Секреты Google AdSense
Хотите узнать, как мне
удалось
получать от Google
 по 1500$ ежемесячно, в виде
 пассивного дохода?


Узнать сейчас >>>

վիճակագրություն
 

Օնլայն են ընդամենը 1
Հյուրեր 1
Անդամներ 0

E-mail:
Пароль:
Посетители за сегодня
Կայքի ընկերները
Create your own banner at mybannermaker.com!
 Create your own banner at mybannermaker.com!
Все способы заработка!!!
...

Այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումներում մեջբերումներ անելիս հղումը բլոգին պարտադիր է: © ViPortal.do.am


$